09.07.2014
Արթուր Աթանեսյան - Զինված ուժերի սոցիալական գովազդի խնդիրները
2014թ. հուլիսի 9-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցան «Հայաստան և հայություն. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ամառային դպրոցի եզրափակիչ երեք դասախոսությունները։ «Զինված ուժերի սոցիալական գովազդի խնդիրները» խորագրով, ներկայացրեց ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Ա.Աթանեսյանը։ Նա նախ ներկայացրեց գովազդի նշանակությունը զինված ուժերի համար, ապա համեմատության մեջ դիտարկեց մի շարք երկրների՝ Բելառուսի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի բանակների գովազդային հոլովակները։