09.07.2014
Աննա Ժամակոչյան - Ժամանակակից մեդիան և տեղեկատվական անվտանգությունը
2014թ. հուլիսի 9-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցան «Հայաստան և հայություն. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ամառային դպրոցի եզրափակիչ երեք դասախոսությունները։ «Ժամանակակից մեդիան և տեղեկատվական անվտանգությունը» խորագրով դասախոսությունը ներկայացրեց «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Ա.Ժամակոչյանը։ Վերջինս ներկայացրեց տեղեկատվության ժամանակակից միջոցների զարգացման դինամիկան, անդրադարձավ մարդկային հույզերի և մտածողության վրա տեղեկատվական հոսքերի ազդեցությանը։