01.07.2014
Սամվել Մանուկյան - Հայաստանի էթնո-սոցիո-մշակութային համակարգի արդի մարտահարվերներ
2014թ. հուլիսի 1-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցան «Հայաստան և Հայություն. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ամառային դպրոցի երրորդ և չորրորդ դասախոսությունները։ Չորրորդ դասախոսությունը՝ «Հայաստանի էթնո-սոցիո-մշակութային համակարգի արդի մարտահարվերները» խորագրով, ներկայացրեց Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Ս.Մանուկյանը։ Բանախոսը նշեց հայ հասարակության առջև ծառացած սոցիալական, տնտեսական, էթնիկ և մշակութային խնդիրները՝ անդրադառնալով նաև դրանց հաղթահարման ուղիներին։