
«21-й ВЕК», №2, 2016
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2016թ. 2-րդ համարը, որում տեղ են գտել հետազոտություններ՝ նվիրված Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին (Ս.Մանուկյան), ԼՂՀ ընտրահամակարգի թերի կողմերին (Ա.Հարությունյան), Հայոց ցեղասպանության ժխտման միջազգային քրեականացմանը (Ա.Արամյան), ազատ առևտրի աշխարհաքաղաքական ասպեկտներին (Վ.Բյուգո) և երկրի իմիջի վրա ազգային կրեատիվության գործոնի ազդեցությանը (Ն.Ալավերդյան)։ Առանձին ուշադրություն է հատկացվել մասնագիտական պիտանիության համալիր հետազոտություններին (Կ.Պանչուլազյան), Հայաստանի հարկային համակարգի էկոլոգացմանը (Ա.Քառյան), Իսպանիայում նախընտրական օրակարգի տեսությանը (Գ.Կոլարով) և «Ինտեգրացիոն գործընթացների զարգացումը Եվրասիայում» գիտաուսումնական դասընթացին (Ա.Սաֆարյան)։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սամվել ՄանուկյանԱմփոփագիր
Հոդվածում ցույց են տրված տնտեսական միտումների և Հայաստանից բնակչության արտահոսքի միջև առկա կապերը։ Հիմնավորվում է այն, որ բնակչության արտահոսքի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է իրապես զարգացնել բարձր տեխնոլոգիական փոքր ու միջին ձեռնարկությունները, ինչպես նաև համապատասխան գիտահետազոտական ինստիտուտներն ու ԿԲ-ները։ Այդ ձեռնարկությունները կարող են իրապես զարգանալ միայն պետական աջակցության, ԵԱՏՄ շրջանակում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության ՌԱՀ-ին ինտեգրվելու և կոոպերացվելու պարագայում։ Արվում են կոնկրետ առաջարկություններ «Ռոստեխ» պետկորպորացիայի համապատասխան հոլդինգների հետ հայկական ձեռնարկությունների համագործակցության համար։
ԼՂՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Արմեն ՀարությունյանԱմփոփագիր
Հոդվածում հեղինակն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական համակարգի հիմնախնդիրներին: Աշխատանքի մեջ փաստվում է, որ ժողովրդավարական հռչակված պետություններում ընտրությունները պետք է համարվեն անկյունաքարային ինստիտուտներից մեկը: Հեղինակի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական համակարգի կայացման և զարգացման ընթացքում կարևոր դեր է խաղացել ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ հանրաքվեի մասին ԼՂՀ օրենքի, ԼՂՀ Ընտրական օրենսգրքի ընդունումը:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ
Արամ ԱրամյանԱմփոփագիր
Հոդվածում քննարկվում են Հայոց ցեղասպանության ժխտման հետ կապված որոշ խնդիրներ: Մասնավորապես՝ վերլուծվում են Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանադրական մարմինների կայացրած որոշումները, ինչպես նաև այլ փաստարկներ, որոնք հաճախակի բերվում են Հայոց ցեղասպանության քրեականացման դեմ, հատկապես՝ Հոլոքոստի ժխտման և Հայոց ցեղասպանության ժխտման միջև տարբերակում դնելու եղանակով:
ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վալերի ԲյուգոԱԶԳԻ ԿՐԵԱՏԻՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ԻՄԻՋԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ
Նունե ԱլավերդյանԱմփոփագիր
Հոդվածը նվիրված է կրեատիվ դասի էության նկարագրությանն ու երկրի իմիջի ձևավորման վրա դրա ազդեցության վերլուծությանը: Դիտարկվում են կրեատիվ դասի բարձր չափաբաժին ունեցող հաջողակ երկրների օրինակները, գնահատվում է նրա դերը հաջողության հասնելու գործում: Հետազոտության հիման վրա առաջարկություններ են արվում Հայաստանում բնակչության կրեատիվության զարգացման և երկրի իմիջի դրականացման համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Կարեն ՊանչուլազյանԱմփոփագիր
Մշակված է ռազմական ավիացիոն սպեցիֆիկային հարմարեցված ռազմական կուրսանտների մասնագիտական պիտանիության անհատական կենսաբանական առանձնահատկությունների բազմակողմանի հոգեֆիզիոլոգիական և հոգեբանական համալիր հետազոտությունը՝ «ռազմական օդաչու – օդանավ – շրջակա միջավայր» համակարգում պոլիգրաֆի կիրառմամբ: Պոլիգրաֆի կիրառմամբ համապարփակ հոգեբանական հարցաշարը թույլ է տալիս գնահատել տեղեկատվության հավաստիությունը: Նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների հոգեճշգրտումը պոլիգրաֆի կիրառմամբ նպաստում է ռազմական կուրսանտների հետսթրեսային վերականգնմանն ու դրական թռիչքային շարժառիթի պահպանմանը թռիչքի անվտանգության հոգեբանական ապահովման համակարգում:
«ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ» ԿՐԹԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Արամ ՍաֆարյանԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ. ՀԱՐՑԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ. ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ. ԿԱՏԱԼՈՆՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
Գեորգի ԿոլարովԱմփոփագիր
Հոդվածում վերլուծվում են հետֆրանկոյական Իսպանիայի բարդ ներքաղաքական իրողությունները, դիտարկվում են որոշիչ միտումներն ու ակտորները, վերլուծվում են ընտրական գործընթացներին մասնակցող քաղաքական կուսակցությունների ուժեղ և թույլ կողմերը։
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԿՈԼՈԳԱՑՈՒՄԸ. ՆՊԱՏԱԿ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
Արա ՔառյանԱմփոփագիր
Հոդվածում հիմնավորվել է ՀՀ-ում հարկային համակարգի էկոլոգացման նպատակադրումը, համառոտ ներկայացվել են դրա տեսությունը, հարկային համակարգի էկոլոգացման գործընթացը եվրոպական երկրներում: Առաջարկվել են էկոլոգիական համակարգի հայեցակարգը և դրա ներդրման կառուցակարգերը` «կրկնակի շահաբաժնի» հիման վրա, հաշվի առնելով ՀՀ-ում գոյություն ունեցող բնապահպանական վճարները, հիմնվելով աստիճանակարգման և կանխարգելման մոտեցումների վրա և օգտագործելով «էկոլոգիական հարկային պայմանագրի» ձևաչափը: Դիտարկվել են էկոլոգիական հարկերի ներդրման առանձնահատկությունները: Առաջարկվել են էներգիայի սպառման, արտանետումների և թափոնների, այլ էկոլոգիական հարկերի ներդրման կառուցակարգեր: Դիտարկվել է էկոլոգիական հարկերի ազդեցությունը տեղական արտադրողների մրցունակության բարձրացման վրա: Ներկայացվել են ՀՀ-ում հարկային համակարգի էկոլոգացման հիմնավորման համար առանցքային և լրացուցիչ փաստարկներն ու գործոնները, մասնավորապես` նշվում են հարկերի կառուցվածքի անհրաժեշտ փոփոխությունների, հարկային համակարգի ճկունության բարձրացման, բոլոր հարկերի հավասարակշռման և բնապահպանական հարկերի չեզոքության պահպանման հնարավորությունները, մրցունակության վրա էկոլոգիական հարկերի բազմապատիկ (սիներգիկ) ներգործությունը, տնտեսության դիմադրողականության բարձրացման և բնապահպանական խնդիրների լուծումները և, միաժամանակ, արտաքին պետական պարտքի կրճատման՝ «պարտքի դիմաց բնություն» սխեմայի կիրառման հնարավորությունը: