• am
  • ru
  • en
21st CENTURY, Nо. 2, 2014 25.12.2014

21st CENTURY, Nо. 2, 2014

«Նորավանք» ԳԿՀ-ի կողմից լույս է ընծայվել «21st CENTURY» վերլուծական հանդեսի 2014թ. 2-րդ համարը։ Անգլերեն հրատարակվող հանդեսի ս/թ վերջին համարում տեղ գտած հոդվածներում լուսաբանվում են բազմապիսի թեմաներ։ Մասնավորապես, աշխարհատնտեսական խնդիրներ են դիտարկվում անցման շրջանի վերափոխումների (Ա. Թևիկյան) և կախվածության տեսության (Հ. Գաբրիելյան) տեսանկյուններից, իսկ ժամանակակակից աշխարհաքաղաքական գործընթացները քննարկվում են փոքր պետությունների դիվանագիտության (Ա. Նավասարդյան) և Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության (Մ. Սահակյան) համատեքստում։ Համարում ներկայացվում են սոցիալ-մշակութային հետաքրքիր դիտարկումներ Հունաստանի հայկական համայնքի (Վ. Հովյան) և Ուկրաինայի այլազան համայնքների (Ա. Սարգսյան) մասին։ Քննարկվում է նաև ծիրանի ծագումը որպես մշակաբույս Հայկական բարձրավանդակում (Է. Լ. Դանիելյան)։









Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

   

EnglishРуский