• ru
  • ru
  • ru
2018(7) 2017(3) 2016(7) 2015(4) 2014(9) 2013(4) 2012(5) 2011(6) 2010(7) 2009(8) 2008(1) 2007(3) 2006(5) 2005(4) 2003(16)

08.12.2014 ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ. ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Գիրքը նվիրված է Հայաստանից դուրս գործող հայագիտական կենտրոնների արդի իրավիճակի քննությանը։ Վերջիններս դիտարկվում են ըստ աշխարհի հետևյալ չորս խոշոր տարածաշրջանների՝ Ամերիկա, Եվրոպա, Մերձավոր Արևելք և հետխորհրդային երկրներ։ Ներկայացված են արտերկրում հայագիտական կենտրոնների հիմնման նախադրյալները, այդ կենտրոնների դերը հայության կյանքում, նրանց գործունեության հիմնական ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև արտասահմանյան հայագիտական կենտրոնների արդի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։


08.12.2014 ՍՓՅՈՒՌՔԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Գրքում ներկայացված են Հայաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական կողմնորոշումների ընտրության հարցում Սփյուռքի որոշ լրատվամիջոցների և առանձին հայ փորձագետների դիրքորոշումները։ Վերլուծվել են Սփյուռքի հետազոտված լրատվամիջոցների՝ ՀՀ ինտեգրման գործընթացների հետ անմիջական կապ ունեցող հոդվածների բովանդակությունում առկա գաղափարականացված կոնստրուկտները (իդեոլոգեմները), դրանց նկատմամբ հուզական երանգավորման՝ վերաբերմունքի քանակական համամասնությունները և որակական բնութագրիչները։ Սփյուռքի տարբեր աշխարհագրական հատվածներում գործող հայ մտավորականների և փորձագետների կարծիքներն ուսումնասիրվել են նրանց հետ հեռակա հարցումների միջոցով։


05.09.2014 ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ
Գրքում «Նորավանք» հիմնադրամի հրատարակած «Մեր հաղթանակները» քառահատորի հիման վրա համառոտ ներկայացված է Հայաստանի մոտ հինգհազարամյա ռազմական պատմությունը։ Գրքում տեղ է գտել շուրջ հարյուր պատերազմների և ճակատամարտերի նկարագրությունը՝ սկսած Բելի դեմ Հայկ Նահապետի վարած ճակատամարտից մինչև Արցախյան պատերազմ։


30.07.2014 ԻՍԼԱՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՆ
Արաքս Փաշայան
Մենագրությունում փորձ է արվել քննարկել Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ իսլամին առնչվող խնդիրներ: Ընդհանուր գծերով լուսաբանվել են երկրի հասարակական, քաղաքական և սոցիալական կյանքում իսլամի դերակատարությունը, «ադրբեջանական իսլամի» առանձնահատկությունները, Ադրբեջանում արտաքին իսլամական ազդեցություններն (հատկապես թուրքական, իրանական և արաբական) ու դրանց ունեցած նշանակությունը, ինչպես նաև Իսլամական համագործակցություն կազմակերպության աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում:


02.04.2014 ARMENIA AND THE CUSTOMS UNION: IMPACT OF ECONOMIC INTEGRATION
This report provides the assessment of the macroeconomic impact of Armenia joining the Customs Union. Quantitative analysis has demonstrated that, as a result of integration with the CU, the additional growth in Armenian GDP will approximate 4%. Armenia’s integration with the CU and SES is preferable regardless of which economic development strategy the country opts for: improving the domestic demand or choosing an export orientated development . As a fully-fledged member of the Customs Union, Armenia will be in a position to effectively solve pressing socioeconomic problems and step onto the trajectory of sustainable and balanced growth.


05.02.2014 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ 2013թ. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2014թ. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2013 թվականին «Նորավանք» ԳԿՀ-ի մասնակցությամբ պատրաստվել է ՀԱՊԿ-ին և Մաքսային միությանը վերաբերող 3 զեկույց (տե՛ս Հավելված 1), գործընկերների հետ համատեղ կազմակերպվել են 5 միջազգային գիտաժողով և սեմինար (տե՛ս Հավելված 2)։ Հրատարակվել են 4 գիրք (տե՛ս Հավելված 3) և 24 ամսագիր՝ 12 համար «21-րդ ԴԱՐ» և 12 համար «Գլոբուս» (ընդհանուր առմամբ «Նորավանքը» հրատարակել է 49 գիրք, 251 ամսագիր և հատուկ թողարկում), հրապարակվել է 76 հոդված (տե՛ս Հավելված 4


23.01.2014 ՀԱՊԿ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նպատակներն են խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումը, հավաքական հիմքով անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը, որոնց հասնելու գործում գերակայությունը տրվում է քաղաքական միջոցներին։


20.01.2014 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ

Սոցիոլոգիական հետազոտություն
5-11 հոկտեմբերի 2013թ.
Ս.Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ, Գ.Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ա.Վ. ՍԱՖԱՐՅԱՆ


16.01.2014 ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԷՖԵԿՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Սույն հետազոտության նպատակը Մաքսային միության հետ Հայաստանի Հանրապետության՝ տարբեր սցենարներում փոխգործակցության մակրոտնտեսական էֆեկտի վերլուծությունն է և ընդհանուր գնահատականը։
ՄՄ-ին Հայաստանի միանալու հետևանքների էֆեկտների քանակական վերլուծությունը ցույց է տվել, որ ՄՄ-ի հետ ինտեգրման գործընթացում Հայաստանի ՀՆԱ հավելյալ աճը կկազմի տարեկան մոտ 4%։