«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ 2013թ. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2014թ. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2013 թվականին «Նորավանք» ԳԿՀ-ի մասնակցությամբ պատրաստվել է ՀԱՊԿ-ին և Մաքսային միությանը վերաբերող 3 զեկույց (տե՛ս Հավելված 1), գործընկերների հետ համատեղ կազմակերպվել են 5 միջազգային գիտաժողով և սեմինար (տե՛ս Հավելված 2)։ Հրատարակվել են 4 գիրք (տե՛ս Հավելված 3) և 24 ամսագիր՝ 12 համար «21-րդ ԴԱՐ» և 12 համար «Գլոբուս» (ընդհանուր առմամբ «Նորավանքը» հրատարակել է 49 գիրք, 251 ամսագիր և հատուկ թողարկում), հրապարակվել է 76 հոդված (տե՛ս Հավելված 4)։
Հիմնադրամի աշխատակիցները 26 զեկույցներով մասնակցել են 18 միջազգային և 6 հանրապետական գիտաժողովների (տե՛ս Հավելված 5)։ Կազմակերպվել և անցկացվել են հատուկ և գիտագործնական դասընթացներ (տե՛ս Հավելված 6)։ Հիմնադրամում կազմակերպվել է 7 սեմինար (տե՛ս Հավելված 7)։
«Նորավանքի» կայքի (ունի 2000 մշտական բաժանորդ) ընթերցումների թիվը հաշվետու տարում կազմել է ավելի քան 1,5 մլն, իսկ Google համակարգով «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի» որոնումը 3 լեզուներով տալիս է շուրջ 50. 000 հիշատակում։
Հիմնադրամի 4 աշխատակից պարգևատրվել է կառավարական մեդալներով և հուշամեդալով։
Հիմնադրամի աշխատակիցները տվել են տասնյակ հարցազրույցներ հայրենական և օտարերկրյա լրատվամիջոցներին։
Հիմնադրամը համագործակցում է հետևյալ կազմակերպությունների և կառույցների հետ՝
- ՀՀ Սփյուռքի նախարարություն,
- ՀՀ Պաշտպանության նախարարություն,
- ՀՀ Ազգային ժողով,
- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ,
- Аналитическая Ассоциация ОДКБ (Մոսկվա, ՌԴ),
- European Geopօlitical Forum (Բրյուսել, Բելգիա),
- Центр стратегических оценок и прогнозов (Մոսկվա, ՌԴ),
- «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ,
- «Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Արևմտահայության համագումար» ՀԿ։
Հավելված 1
ՀԱՊԿ-ին և Մաքսային միությանը վերաբերող զեկույցներ
- Публичный доклад Аналитической Ассоциации ОДКБ "Организация договора о коллективной безопасности и безопасность Евразии'', Москва, 2013.
- Социологическое исследование «Отношение армянского общества к евразийской и европейской интеграции», 5-11 октября, 2013г., Ереван.
- Армения и Таможенный союз: оценка экономического эффекта интеграции, Санкт-Петербург, Доклад N 20, 2013.
Հավելված 2
Միջազգային գիտաժողովներ և սեմինարներ
- Թուրքիայում հայերից բռնագրավված գույքին և մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում թուրքական մտավորականության ներկայացուցիչների հետ, ապրիլի 27-28, 2013։
- ՀԱՊԿ-ը և Կովկասի անվտանգությունը, հունիսի 26, 2013, Երևան, «Նորավանք» ԳԿՀ (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Ն. Բորդյուժայի և ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի համակարգող Ի.Ն. Պանարինի մասնակցությամբ)։
- ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը, հոկտեմբերի 23-25, 2013, Երևան, ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի հետ համատեղ։
- ՀԱՊԿ-ը և անվտանգության ժամանակակից մարտահրավերները, նոյեմբերի 19, 2013, Երևան, ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի, ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի և «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի հետ համատեղ։
- Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում, դեկտեմբերի 18-20, 2013, Երևան, «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի (Ռուսաստան) հետ համատեղ։
Հավելված 3
Հրատարակված գրքեր
- Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում, հեղինակային խմբի ղեկավար՝ Գագիկ Հարությունյան, Երևան, 2013։
- Արա Մարջանյան, Ադրբեջանի Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը, Երևան, 2013։
- Հարությունյան Գ., Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը. կազմակերպչական խնդիրներ և համագործակցության հեռանկարներ, Երևան, 2013։
- Հովհաննես Զատիկյան, Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կեսին, Երևան, 2013։