
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Իրավիճակային նկարագիրը
Հարավային Կովկասի տարածաշրջանը երկար ժամանակ մրցասպարեզ է հանդիսացել տարածաշրջանային մրցակցող ուժերի համար: Անցած երկու դարերի ընթացքում այն մեծ մասամբ հանդիսացել է տարածաշրջանային շատ ավելի խոշոր ուժերի, մրցակցային հետաքրքրությունների պատանդ, քանի որ հարևան Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ամեն գնով իշխանության և ազդեցության են ձգտել: Եվ հենց այդ նույն պատմական ուժերը` Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, այսօր էլ շարունակում են ազդել որպես տարածաշրջանի գերիշխող դերակատարներ:
Այս մրցակցությունը ոչ միայն շարունակվեց Խորհրդային Միության փլուզումից հետո, այլև խորացավ էներգակիրների հետ կապված նոր հետաքրքրությունների ազդեցությամբ: Տարածաշրջանի երեք երիտասարդ պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար քաղաքական լեգիտիմության, փխրուն տնտեսությունների և մի քանի չլուծված կամ «սառեցված» հակամարտությունների համակցությունը նրանց հետ պահեց իրենց հարևան, առավել խոշոր տարածաշրջանային ուժերի հզոր ազդեցությանը դիմակայելուց:
Սակայն, ինչն առավել նշանակալից է, պատմական ժառանգության և արդի իրողությունների համակցությունը տարածաշրջանային անվտանգության մեջ կտրուկ փոփոխությունների է հանգեցրել: Անվտանգության ասպարեզում այս փոփոխությունները ոչ միայն ընդհանուր տարրեր են ներառում, որոնք տարածվում են էներգետիկ անվտանգության մարտահրավերներից մինչև չլուծված «սառեցված» հակամարտություններից բխող ճնշումներ, այլ նաև յուրահատուկ միտումներ, ներառյալ վերջին ժամանակներս Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության սրման նոր ալիքը:
Անվտանգության ասպարեզում դինամիկ փոփոխությունների ֆոնին Հարավային Կովկասի տարածաշրջանի երեք պետություններից յուրաքանչյուրը բախվեց տնտեսական և քաղաքական բարեփոխումների, համակարգային անցման և պետության կառուցման բարդ գործընթացին: Տարածաշրջանը շարունակեց պայքարել նաև խորհրդային իշխանության յոթանասուն տարիներից ժառանգած ճնշումները և դրանցից բխող մարտահրավերները հաղթահարելու համար:
Տարածաշրջանային այս իրողությունների համատեքստում պետություններից յուրաքանչյուրը տարբեր ուղղություններով ընթացավ: Հայաստանը, որը, սակայն, հաստատուն կերպով արմատավորվել է ռուսական ուղեծրում, սատարվում է աշխարհասփյուռ Հայության կողմից։ Ադրբեջանն օգտագործում է Կասպիական ռեսուրսները և Թուրքիայի հետ պատմական կապերի լծակները։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա 1990-ականների ավերիչ քաղաքացիական պատերազմի ժառանգությունը, ինչպես նաև անջատողական շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստը, հուշեցին Վրաստանին փոխել ռազմավարական կողմնորոշումը, այն է` իր հիմնական «տարանցիկ պետության» դերի շահարկումը, երկրի տարածքը և Սևծովյան նավահանգիստները` որպես տարածաշրջանային էներգետիկ կենսական շղթա առաջարկելը (ներառյալ Ադրբեջանին ռազվավարական կապեր տրամադրելը ինչպես Սև Ծովի, այնպես էլ Թուրքիայի հետ) և որպես Արևմուտքի դաշնակից հանդես գալը:
Սակայն խոշոր տերությունների միջև վերջերս տեղի ունեցած շահերի բախումը սպառնում է տարածաշրջանը, ավելի քան մյուսները, վերածել առճակատման թատերաբեմի: Դա ակնհայտ դարձավ 2008թ. Վրաստանի և Ռուսաստանի օգոստոսյան հակամարտության ժամանակ, որը, դուրս գալով Հարավային Կովկասի սահմաններից, առճակատման նոր ժամանակաշրջանի խթան հանդիսացավ:
Վրաստանյան հակամարտությունը
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում հակամարտությունն ի սկզբանե կենտրոնացած էր անջատողական Հարավային Օսիայում, սակայն վրացական ճգնաժամն արագորեն տարածվելով` նոր լարվածություն առաջացրեց Մոսկվայի և Վաշինգտոնի միջև և լրջորեն վնասեց Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու երկար փայփայած ձգտումներին: Վրացական հակամարտության կողմանկի արդյունքը հավասարապես լուրջ էր, լի Վրաստանի նոր ձևավորվող արևմտամետ ժողովրդավարական կառավարության նկատմամբ ԱՄՆ նվիրվածության նոր կասկածներով: Սակայն, ինչն էլ ավելի անհանգստացնող է, ճգնաժամը նաև ի հայտ բերեց ռազմավարական առումով մեծ նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանին բնորոշ անվտանգության և կայունության դյուրաբեկությունը:
Չնայած Վրաստանի կարևորությունը զգալիորեն աճեց այսպես կոչված «վարդերի հեղափոխությունից» հետո, որն իշխանության բերեց նոր, արևմտամետ և ժողովրդավարության առումով ռեֆորմիստ կառավարություն, սակայն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լուրջ անհաջողություն ունեցավ երկրի անջատողական Հարավային Օսիայի շրջանը Վրաստանի կենտրոնական կառավարության վերահսկողության տակ վերադարձնելու խոստումը կատարելու հաշվարկներում: Օգոստոսյան հակամարտության հետևանքները ոչ միայն թուլացրին նրա անձնական իշխանությունը, խարխլեցին երկրի՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցության հիմնական հավակնորդի դիրքերը:
Հայաստանի համար Վրաստանի օգոստոսյան հակամարտության անմիջական հետևանքները լուրջ էին: Երկիրը մոտ $70 մլն-ի տնտեսական վնաս և կորուստներ կրեց: Վրաստանի տրանսպորտային ճանապարհների փակման հետևանքով, հինգ օրվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում բենզինի պակաս արձանագրվեց: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը, հակամարտությունը կրկին հաստատեց Վրաստանից` որպես հիմնական առևտրային և տրանսպորտային ուղուց, Հայաստանի կախվածության խոցելիությունը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության նոր ռազմավարական քաղաքականության անհրաժեշտությունը: Էներգետիկ անվտանգության առումով բենզինի համապետական մակարդակի ճգնաժամի ակնհայտ և անմիջական ազդեցությունն ընդգծեց Հայաստանի համապատասխան էներգետիկ պաշարներ չունենալու փաստի վտանգավորությունը:
Տարածաշրջանային նոր «ձգողականության կենտրոնի» որոնում
Առավել լայն համատեքստում Ռուսաստանի հետ Վրաստանի հակամարտությունն Արևմուտքի համար Վրաստանի տարածաշրջանային «ձգողականության կենտրոն» հանդիսանալու նախկին դերի հանդեպ նոր կասկածների տեղիք տվեց: Նախքան հակամարտությունը Վրաստանը Արևմտյան անվտանգության քաղաքականության կիզակետ հանդիսանալու եզակի առավելություն ուներ: Սահակաշվիլու կառավարության համար Վրաստանի ապագան միանշանակ Արևմուտքի հետ էր` արտացոլելով այն ռազմավարական տեսլականը, որը ՆԱՏՕ-ին և Եվրոպական միությանն անդամակցությունը դիտարկում էր որպես հզորացող Ռուսաստանին սահմանակից առաջին գծի պետության արտաքին անվտանգության հիմնական երաշխիք:
Ավելին, ակնհայտ արևմտամետությունը դիտարկվում է որպես պետական ինքնիշխանության և ամբողջականության լուրջ քայքայվածությունը հաղթահարելու և դրան դիմակայելու ամենաարդյունավետ միջոց: Այս նոր կողմնորոշումը կարևոր անմիջական օգուտներ է ստեղծում` ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ ռազմական կապերը խորացնելուց սկսած մինչև կապիտալի և ներդրումների ներհոսք, քանի որ վրացական կառավարությունն ազատականացրել է էկոնոմիկան և նոր հակակոռուպցիոն արշավ նախաձեռնել:
Դեպի Արևմուտք այս հանդուգն կողմնորոշումը հնարավորություն ընձեռեց Վրաստանին, հիմնական տարանցիկ պետություն լինելու դերից բացի, հավակնել նաև Հարավային Կովկասում Արևմուտքի նոր «ձգողականության կենտրոնի» դերին: Այս դերն ամենից ավելի ակնառու երևաց ԱՄՆ-ի կողմից իրականացվող $64 մլն արժողության «Վրաստան. վարժանք և սպառազինում ծրագրում» (ՎՎՍԾ) («Georgia Train and Equip Program» - GTEP) և դրան հաջորդող «Օժանդակության և կայունության գործողությունների ծրագրում» (ՕԳԿԾ) («Sustainment and Stability Operations Program» - SSOP), որոնցից յուրաքանչյուրը Վրաստանը դիտում էր որպես տարածաշրջանում ԱՄՆ ռազմական գործողությունների և շահերի դրոշակակրի (անգամ գերազանցվեցին ԱՄՆ-ի կողմից Կասպից ծովում Ադրբեջանի զինուժի հետ անցկացված վարժանքները): Սակայն այս ամենը նպաստեց նաև այն բանին, որ Վրաստանը չափից ավելի ինքնավստահ դառնա, չնայած այն իրողությանը, որ ԱՄՆ ռազմական ծրագրերից և ոչ մեկը երբևէ նպատակ չէր ունեցել Վրաստանի զինված ուժերին որևէ իրական ռազմական պատրաստականություն կամ հարձակողական կարողություն տրամադրել:
Այսինքն` վարժանքի և սպառազինման ծրագիրն իրականում նախագծված էր որպես ճկուն, փուլային ուսուցման նախաձեռնություն, և ընդամենը ուսուցում և հանդերձանք էր տրամադրել երեք հազարից պակաս զորքի` նպատակ ունենալով նրանց ապահովել սահմանափակ հակաահաբեկչական կարողություններով: Նույն կերպ էլ ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Օժանդակության և կայունության գործողությունների ծրագիրը» ընդամենը նպատակ ուներ ընտրված վրացական միավորումները պատրաստել Իրաքում տեղակայելու համար, որպեսզի վերջիններս օգնեն ԱՄՆ «Իրաքի ազատագրման գործողության» (ԻԱԳ) իրականացմանը (Operation Iraqi Freedom - OIF).
Սակայն Վրաստանին ապավինելու նոր կասկածները խթանեցին նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային «նոր ձգողականության կենտրոն» գտնելու որոնումները: Վրացական ղեկավարության հանդեպ Արևմուտքի դժգոհությունները, թեև դրանց մի մասը սկսվել էր օգոստոսյան հակամարտությունից դեռևս շատ առաջ, գագաթնակետին հասան այն բանից հետո, երբ Վրաստանի ղեկավարներն անտեսեցին Արևմուտքի նախազգուշացումները և անհանգստությունն ու շարունակեցին հակադրվել Ռուսաստանին:
Չնայած Վրաստանի արևմտամետ կողմնորոշումը հայտարարվել էր Արևմուտքի հաջողություն, սակայն գոյություն ունեին որոշակի սահմաններ, թե, այնուամենայնիվ, հատկապես որքան հեռու և որքան արագ կարող է առաջ մղվել Վրաստանը: Այս սահմանները բխում էին ռուսական իշխանության հաստատուն պնդումներին և ազդեցությանը դիմադրելու Վրաստանի սահմանափակ հնարավորություններից, ինչը հատկապես ակնառու երևաց այն ժամանակ երբ Մոսկվան, դժկամությամբ Վրաստանի տարածքից խորհրդային ժամանակաշրջանի ռազմակակայանները դուրս բերելուց հետո, դիմեց էներգետիկ և առևտրային պատժամիջոցների կիրառմանը:
Սակայն Վրաստանի` ՆԱՏՕ և ԵՄ անդամ դառնալու հեռահար նպատակի երկրորդ էական սահմանափակումը Վրաստանի հանդեպ Արևմուտքի պարտավորությունների չափն ու շրջանակներն էին: Չնայած վրացական կառավարությանը խոսքերով սատարելու փաստին, Արևմուտքը երկար ժամանակ ձեռնպահ էր մնում Վրաստանի այն գործողությունները քաջալերելուց, որոնք Ռուսաստանի դեմ ուղղակի առճակատման կտանեին, և նույնիսկ առավել անհանգստացած էին Վրաստանի կողմից իր անջատողական շրջաններն ուժով գրավելու վտանգից:
Անօգնականության ուռճացում
Այս սահմանափակումների ֆոնին, հասկանալի է, Վրաստանի ղեկավարությունն օգոստոսյան ճգնաժամի նախօրեին լրջորեն սխալվել էր իր հաշվարկներում: Ամառվա ընթացքում մի շարք սադրանքներից հետո (հատուկենտ հրետանային և ականանետային հրետակոծություններ, վրացական անօդաչու ինքնաթիռների կործանում) Վրաստանի ղեկավարությունը զինված հարձակում սկսեց Հարավային Օսիայի անջատողական շրջանի դեմ: Չնայած հակամարտության սկզբի զարգացումներին վերաբերող ստույգ ժամանակագրական տեղեկությունները կասկածելի մնացին, սակայն արդարացի կլինի եզրակացնել, որ Վրաստանի ռազմական ստրատեգիան էականորեն սխալ էր ինչպես ռուսական հակահարվածի վերաբերյալ նախնական սխալ հաշվարկի, այնպես էլ սեփական ռազմական հնարավորությունները գերագնահատելու առումով:
Եվ որ ավելի կարևոր է, եթե Վրաստանի հարձակումը կարող էր արդյունավետ լինել Հարավային Օսիայի փոքրիկ թատերաբեմում, ապա այն ի սկզբանե ձախողման էր դատապարտված Ռուսաստանի ռազմական մեքենայի ողջ ուժին բախվելու պարագայում: Հակամարտության ընթացքում, երբ ռուսաստանյան զինուժը լայնածավալ հակահարված սկսեց ցամաքում, օդում և ջրում, Վրաստանի ղեկավարությունը մեծապես սխալվեց նաև Արևմուտքի կողմից Վրաստանին օժանդակելու համար որպես միջնորդ հանդես գալու կամ գործընթացներին միջամտելու կարողության և պարտավորությունների հարցում:
Եթե քաղաքական տեսանկյունից Հարավային Օսիայի դեմ դուրս գալու որոշումն արտացոլում էր նախագահ Սահակաշվիլու` երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հետևողական սպառնալիքները, ապա ԱՄՆ ուսուցանած և սպառազինած վրացական զորքերի հարձակումն առաջին փորձությունն էր: Այս երկուսն էլ Արևմուտքի համար հին և վատթարագույն սցենարներ էին: Սակայն, առավել լայն առումով, Վրաստանի ոչ ճիշտ հաշվարկները ռազմավարական կոպիտ սխալի վերածողը Ռուսաստանն էր, որը հմտորեն կարողացավ հակամարտությունն օգտագործել որպես Վրաստանի արմատական արևմտամետ կողմնորոշումը ստուգելու և դրան մարտահրավեր նետելու միջոց:
Խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժումից ի վեր Ռուսաստանի սահմաններից դուրս այս առաջին ռազմական գործողությանը ռուսական պատասխանը սրընթաց էր և անդիմակայելի: Ռուսաստանի համար Վրաստանի ռազմավարական կոպիտ սխալը առավել լայն հնարավորություն էր, քան Հարավային Օսիան, քանի որ ռուսական ուժերն արագ շարժվեցին երկրի երկրորդ անջատողական հանրապետությանը` Աբխազիային սատարելու և ուժեղացնելու ուղղությամբ: Գերազանց իրականացնելով Հարավային Օսիայի և Աբխազիայի ապահովման նպատակները` ռուսական ուժերը հետ մղեցին ու պարտության մատնեցին վրացական զինուժին և Վրաստանի տարածքում անվտանգության արտաքին գոտի ստեղծեցին:
Ռուսաստանի երկրորդ կարևորագույն նպատակը Վրաստանի հիմնական ռազմական կարողությունների ոչնչացումն էր` թիրախ դարձնելով որքան հնարավոր է շատ ռազմական սարքավորումներ, ռմբակոծելով վրացական ռազմական կարողություններն ուռազմահանգրվանները, նույնիսկ նրանք, որոնք մարտական գործողություններում ներգրավված չէին: Երկրի ռազմական ենթակառուցվածքի հաջող ոչնչացումը, բացի Վրաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան կորցնելը, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու ռազմավարական ձգտման հետաձգման ամենանշանակալի պատճառը հանդիսացավ:
Վրացական զինված ուժերի քայքայման չափերը, ի հավելումն լուրջ քաղաքական կարծիքների, նոր ֆինանսական արգելք հանդիսացան ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում: Առավել լայն առումով, հակամարտության հետևանքները նաև լուրջ հարցականի տակ դրեցին Վրաստանի` որպես տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների ապահով տարանցիկ երկրի, ինչպես նաև տարածաշրջանային «ձգողականության կենտրոն» լինելու դերն Արևմուտքի համար:
Հայաստանի համար Արևմուտքի նոր առաջապահի կամ «ձգողականության կենտրոնի» որոնման վտանգն այն է, որ առկա է Ադրբեջանի նկատմամբ նոր ուշադրության ավելացում: Ադրբեջանն Արևմուտքի անվտանգության շահերի տարածաշրջանային կենտրոն օգտագործելու այս նոր գնահատականը բխում է երեք հիմնական գործոններից: Առաջին. Իրանին սահմանակից լինելու փաստը շարունակում է գրավել Արևմուտքի ուշադրությունը, հատկապես այն պատճառով, որ Իրանի հետ գործ ունենալու հեռահար նպատակը կարող է որոշակի կետում ներառել ռազմական տարբերակ` Ադրբեջանը ցանկացած այսպիսի գործողությունների բեմահարթակ դարձնելով:
Երկրորդ. Արևմուտքի և Ռուսաստանի միջև նոր լարվածությունն առկա է Կասպից ծովում Ադրբեջանի ռազմածովային հնարավորությունները Կասպիական ավազանում օֆշորային էներգետիկ ռեսուրսների պլատֆորմների ապահովության, Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերին դիմակայելու կարողությունը խթանելու պատրվակով:
Երրորդ. առկա է նաև Արևմուտքի կողմից Ադրբեջանը որպես Կենտրոնական Ասիա տանող պլատֆորմ օգտագործելու շահագրգռվածությունը, ինչպես նաև Ադրբեջանի օդային տարածքը որպես Կենտրոնական Ասիայում տեղակայված արևմտյան բազաներին հասնելու օդային միջանցք օգտագործելու շարունակական հույսը, ինչը կենսական է Աֆղանստանում գործողություններ իրականացնելու համար. սա հատկապես կարևոր է Պակիստանը որպես Արևմուտքի ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հիմնական գործընկեր կորցնելուց հետո:
Քարտեզի վերաձևավորում
Ռուս-վրացական պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած ավերածություններից զատ, օգոստոսյան ճգնաժամի ամենանշանակալի արդյունքը, մեծ հաշվով, տարածաշրջանի վրա ունեցած նրա ազդեցությունն էր: Վրացական ճգնաժամը Ռուսաստանին հնարավորություն ընձեռեց տարածաշրջանում իր իշխանությունը վերահաստատելու և դրա լծակներն օգտագործելու համար: Հնարավորություն, որն ըստ էության նպատակաուղղված էր Հարավային Կովկասի քարտեզը վերաձևավորելուն և տարածաշրջանի ռազմավարական լանդշաֆտի պարամետրերի վերագծմանը:
Ռուսական հեռանկարի տեսանկյունից, տարածաշրջանային նոր իրողությունը նշանավորվում է երեք որոշակի ձեռքբերումներով. առաջին, Հարավային Կովկասում ՆԱՏՕ ընդլայնման ավարտ առնվազն մոտակա ժամանակների համար: Երկրորդ, տարածաշրջանում Արևմուտքի խարսխի դեր կատարելու նկրտումների իրականացման` վրացական հնարավորությունների անկում: Եվ երրորդ, ընհանուր առմամբ Արևմուտքի հետ երևան է գալիս հակամարտության լուրջ ազդակ:
Հատկանշական է, որ չնայած Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը չի կարող կարևոր ձեռքբերում դիտարկվել, հատկապես ելնելով Ռուսաստանի այն ամուր դիրքորոշումից, թե այս քայլը ոչ մի կերպ չի կարող ենթադրել տարածաշրջանի մյուս «սառեցված» հակամարտության` հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անկլավի համանման ճանաչում: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը վերջերս «բարեկամության համաձայնություն» է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարների հետ, որով պաշտոնական հիմքերի վրա է դրվել ռազմական, դիվանագիտական և տնտեսական համագործակցությունը և բառիս բուն իմաստով նոր ռուսական հենակայան է ստեղծվել Վրաստանում:
Ռուսաստանը կարողացավ վերահաստատել նաև Հարավային Կովկասին հատուկ էներգետիկ անպաշտպանվածության կարծիքը` ի ցույց դնելով տարածաշրջանի խողովակաշարերի և նավահանգիստների խոցելիությունը և նոր կասկածներ հարուցելով Վրաստանի` որպես հիմնական տարանցիկ երկրի, վստահելիության շուրջ: Հետաքրքիր է, որ այս դասը նաև լուրջ անհանգստությունների պատճառ հանդիսացավ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար: Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ շղթայի առումով թուրքերին և ադրբեջանցիներին զայրացրեց այն, որ, ըստ իրենց, Վրաստանի կոպիտ սխալն էր իրենց որպես թույլ և խոցելի ներկայացնելու պատճառը:
Էներգետիկ անապահովության գործոնը կրկին հարցեր հարուցեց ԱՄՆ երկարաժամկետ տարածաշրջանային էներգետիկ ռազմավարության կենսունակության վերաբերյալ, որի համաձայն` ԱՄՆ-ը ռուսական խողովակաշարերի ցանցը շրջանցող ուղիներ էր փնտրում` միևնույն ժամանակ մեկուսացնելով և բացառելով Իրանին: Իրականում, ճգնաժամի ժամանակ Վրաստանով անցնող խողովակաշարերի փակման հետևանքները հաղթահարելու նպատակով, Ադրբեջանը դիմեց իր նավթը Իրան արտահանելուն` օգտագործելով այսպես կոչված «սվափ» համաձայնագրերը, որոնց համաձայն` Իրանը նույն չափով նավթ արտահանեց Պարսկական ծոցի իր հզորությունների միջոցով:
ԱՄՆ հեռանկարները
Մոսկովյան գագաթաժողովում Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր զարգացում էր, որի հետևանքները շատ ավելի լայն էին, քան պարզապես Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի ամենավերջին փուլ լինելը: Վրաստանում օգոստոսյան հակամարտությունից ի վեր, Մոսկովյան գագաթաժողովը, Ռուսաստանի առաջին նախաձեռնությունն էր, որը ոչ միայն տարածաշրջանում Մոսկվայի կրկին ամրապնդված դիրքի ցուցադրումն էր, այլև կապված էր Ռուսաստանի առավել հեռահար ռազմավարության հետ, որով նա ձգտում է իրեն հարմարեցնել Թուրքիայի` որպես տարածաշրջանային ուժ, թուլացած դիրքերը վերահաստատելու նոր ձգտումը:
Այս համատեքստում, Ռուսաստանը նաև ջանասիրաբար փորձում է Արևմուտքին կրկին համոզել, որ չնայած Վրաստանի պարագայում լարվածության և Ռուսաստանի կողմից անջատողական Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների ճանաչմանը, Ռուսաստանը կարող է «օգտակար» գործընկեր հանդիսանալ Լեռնային Ղարաբաղում, շրջան, որը հաստատուն կերպով մնում է «սառած հակամարտության» կարգավիճակում:
Սակայն Ռուսաստանի դիվանագիտական օրակարգում ավելի քան շատ բան է նախատեսված, ինչպես երևաց երկրի պաշտպանության նախարարի վերջերս Հայաստան կատարած գաղտնի այցելությունից: Այս այցելության ժամանակ, որը նախորդեց Ռուսաստանի նախագահի այցին, Մոսկվան բացահայտեց իր առավել հանդուգն առաջարկը, այն է` ռուսական խաղաղապահներին տեղակայել Լեռնային Ղարաբաղում: Քայլ, որը ոչ միայն կամրապնդի ռուսական լծակները, այլ նաև նախատեսում է Ռուսաստանի հետագա մուտքը Հարավային Կովկաս` որպես գլխավոր դերակատար:
Սակայն, չնայած ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությանը, Մոսկվան և Վաշինգտոնը հակված են ԵԱՀԿ Մինսկի խմբին թողնել որպես հակամարտության միջնորդական գործընթացի հիմնական և ամենակարևոր մեխանիզմ: Իրականում և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը չեն ցանկանում Ղարաբաղյան հակամարտության հարցում իրենց համագործակցությունը դադարեցնել, քանի որ Մոսկվայի համար «ստատուս քվոն» նախընտրելի է և ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը, մինչդեռ Վաշինգտոնի համար գործընթացը կարևորվում է Ղարաբաղի դեմ պատերազմը վերսկսելու Ադրբեջանի ցանկացած գայթակղությունը կանխարգելելու առումով:
Եվ չնայած հոկտեմբերի սզբներին նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Էդուարդ Նալբանյանի հետ հանդիպման համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան ժամանելուց հետո «Ռոսիյսկայա գազետան» հոկտեմբերի 7-ի համարում նշեց, որ երեք համանախագահները հակամարտության կարգավորման «բավական իրական հնարավորություն են» տեսնում, ենթադրելով, որ կարելի է համաձայնության հասնել դեռևս չլուծված «երկու կամ երեք» հարցերի շուրջ, այնուամենայնիվ, Ադրբեջանը դեռևս մնում է ցանկացած խաղաղ համաձայնության հիմնական խոչընդոտ: Ադրբեջանն իրեն տարածաշրջանի ապագա ռազմական ուժ է համարում, որն իրականություն կդառնա մոտավորապես 8-10 տարի անց: Բաքուն զգում է, որ ներկայումս լավագույն տարբերակը խաղաղության գործընթացը հետաձգելն է, մինչև առավել ուժեղ դիրքերում կլինի:
Ադրբեջանի դիրքորոշումը հաստատեց նախագահ Իլհամ Ալիևը, որը հոխորտաց, որ իր երկիրը երբեք չի համակերպվի Լեռնային Ղարաբաղի կորստի հետ, սակայն երկրորդ անգամ նախագահական պաշտոնում ընտրվելուց և երդում տալուց կարճ ժամանակ անց դադարեցրեց շրջանը ուժով հետ գրավելու սպառնալիքները: Լրատվական գործակալությունները ներկայացնում են, որ Բաքվում իր երդմնակալության արարողության ժամանակ նա ասել է. «Ղարաբաղը երբեք անկախ չի լինի»: «Ադրբեջանը երբեք չի ճանաչի այն: Ոչ հի´նգ, ոչ տա´սը, ոչ քսա´ն տարի անց: Երբե՛ք»: Սակայն Ալիևն ասել է. «Մենք դեռ հետաքրքրված ենք բանակցությունները շարունակելու մեջ, և մեր հույսերը դեռ չեն մարել» և սպառնացել է, որ Հայաստանը և Ղարաբաղը «իրականում պետք է զիջումների գնան: Իսկ իրականությունն այն է, որ այսօր դժվար է, ես կասեի` անհնար է մրցել Ադրբեջանի հետ»:
Հոկտեմբերի 17-ին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդն ասաց, որ մոտակա շաբաթների ընթացքում հակամարտության լուծման գործընթացում «հնարավոր է» առաջխաղացում` նշելով, որ «Վրաստանի պատերազմն այս տարածաշրջանում բոլորին հիշեցրեց թե ինչ արհավիրք է պատերազմը», սակայն ավելացրեց, որ «հնարավոր` չի նշանակում անխուսափելի, և որ երկու կողմերն էլ պետք է դժվար որոշումներ ընդունեն: Եթե այս հակամարտությունը հեշտ լուծում ունենար, արդեն լուծված կլիներ»:
Սեպտեմբերի 17-ին Երևանում իր մեկնաբանությունների ժամանակ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն ասաց, որ քանի որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի 12 անդամներից մեկն է, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված նրա ջանքերը բանակցությունների ձևաչափում որևէ փոփոխություն չեն ենթադրում»: Նա ասաց, որ Թուրքիան «միշտ կառուցողական մոտեցում է ցուցաբերել երեք համանախագահների գործողություններին աջակցելիս» և որ «բանակցություններին օժանդակելու նպատակով արված ցանկացած առաջարկություն, հատկապես Թուրքիայի կողմից, ցանկալի է և ողջունելի»: Սակայն առանց Հայաստանի հետ փակ սահմանը բացելու թուրքական կողմի ցանկության, Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ցանկացած դերակատարում անօգուտ կլինի և նույնիսկ կարող է հետ գցել խաղաղասիրական բանակցային գործընթացը:
Հիմնական միտումների ամրապնդումը
Վրացական ճգնաժամի ազդեցությունը նաև կարագացնի տարածաշրջանում արդեն իսկ ընթացող որոշ միտումներ: Դրանցից մեկը, որը վերաբերում էր Ռուսաստան-Ադրբեջան կապերի բարելավմանը, ակնհայտ դարձավ 2008թ. հուլիսին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Բաքու կատարած այցելության ժամանակ, որը նշանավորվեց Ադրբեջանից զգալի ծավալով բնական գազ գնելու Ռուսաստանի ծրագրի շուրջ բանակցությունների նոր առաջընթացով:
Մինչ ադրբեջանական էներգետիկան առաջնորդվում է ԱՄՆ-ի կողմից օժանդակվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթագազատար խողովակաշարերի հիմնական բաղադրիչ լինելու առաջնային դերով, Ռուսաստանը ձգտում է զարգացնել ու առաջ քաշել Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարը` խաղալով Ադրբեջանի կողմից վրացական ուղիների վրա հիմնվելու կանխազգացումների վրա և խոստանալով գնել Ադրբեջանի օրըստօրե ավելացող գազը, որի ծավալները վերջին երկու տարիների ընթացքում համարյա կրկնապատկվել են` հասնելով տարեկան 10.3 մլրդ խմ-ի:
Ի հավելումն, Ադրբեջանի համար նպաստավոր են նաև Ռուսաստանի հետ բարելավված հարաբերությունները, որոնք ավանդաբար հետևեում են Ադրբեջանի հիմնական հակառակորդ Հայաստանին աջակցող քաղաքականություններին և որոնք կարող են թուլացնել Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության խնդրում: Ադրբեջանը կշահի նաև հոկտեմբերին նշանակված նախագահական ընտրություններից, որոնց ժամանակ ավելի թույլ միջազգային հսկողություն կիրականացվի դրանց ցածր ժողովրդավարական մակարդակի նկատմամբ` ելնելով վրացական ճգնաժամի հետևանքներից, որոնք միտված են մեղմելու ընտրական գործընթացների անցյալ չափորոշիչները:
Չնայած վրացական հակամարտության հետևանքների ակնհայտ աշխարհաքաղաքական համատեքստին, դրանք քիչ կապ ունեն տարածաշրջանային ընդհանուր անվտանգության կամ նույնիսկ էներգետիկ գործոնների հետ: Ամենատարածված կարծիքն այն էր, որ տեղական քաղաքականությունները և տնտեսական հարցերը շատ ավելի կարևոր են, քան աշխարհաքաղաքականությունը: Շատ առումներով վրացական հակամարտությունը տեղական քաղաքականություններում արտահայտվում է այնքան, որքան և տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ: Ինչպես, օրինակ, Հարավային Օսիայի հարցի ռազմական լուծման վերաբերյալ Վրաստանի ղեկավարության որոշումը, Վրաստանի կողմից սեփական ռազմական հնարավորությունների գերագնահատումը, ինչպես նաև Արևմուտքի կարողությունների ու ցանկության հարցի սխալ ընկալումը Վրաստանի ներքին որոշումներն էին:
Թուրք-հայկական հարաբերությունները
Երկրորդ ուղղությունը, որի վրա ազդեց վրացական ճգնաժամը, թուրք-հայկական հարաբերությունների նոր գործընթացն էր, որը նշանավորվեց պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի ղեկավարի Հայաստան կատարած այցով: Շվեյցարիայում հայ և թուրք պաշտոնատար անձանց միջև ամիսներ տևած գաղտնի բանակցություններից հետո, թվում էր, թե երկու կողմերն էլ կարծես պատրաստ էին դիվանագիտական հարաբերություններն ընդլայնելու և սահմանները բացելու Թուրքիայի երկարատև մերժումներից հետո պայմանականորեն բաց բանակցություններ սկսել: Սակայն վրացական հակամարտությունն էր, որ արագացրեց բանակցությունները` դրանց ավելացնելով առնվազն հայ-թուրքական փակ սահմանները բացելու շարժառիթը և երկու պետություններին էլ, որպես վրացականի երկընտրանք, առաջարկելով հնարավորինս կարևոր նոր տնտեսական և առևտրային ճանապարհի հնարավորություն: Վրացական գործոնից զատ, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սկսելու գործընթացն արագացնելու մեկ այլ կարևոր հանգամանք էր նաև Ռուսաստանի օժանդակությունը:
Մասնավորապես, ռուսական քաղաքականությունը երկար ժամանակ հակադրվում էր Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում որևէ նշանակալի բարելավման հնարավորություններին, միևնույն ժամանակ փակ սահմանը դիտարկվում էր որպես Հայաստանի նկատմամբ ռուսական ազդեցության պահպանման օգտակար միջոց: Այս փաստն ապացուցում է Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների և Հայաստանի սահմաններում ռուս սահմանապահների շարունակվող ներկայությունը: Սակայն ռուսական քաղաքականությունն էականորեն փոխվեց օգոստոսյան ճգնաժամի զարթոնքի ժամանակ, երբ հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատումը միայն նպաստեց Վրաստանի առավել ամբողջական մեկուսացման, մարգինալացման և շրջափակման` Ռուսաստանի քաղաքականությանը: Սակայն Ռուսաստանը կշարունակի օժանդակել այքան ժամանակ, քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումները նրա հսկողության տակ կմնան:
Ինչևէ, Ռուսաստանն այս հարցում նաև հավելյալ շահեր ունի, ինչպես, օրինակ, Ռուսաստանին պատկանող հայաստանյան էլեկտրացանցերի էլեկտրաէներգիան Արևելյան Թուրքիային վաճառելը: Մոսկվան նաև դիվանագիտական օգուտ է հետապնդում, որը նրանք կխլեն ամերիկացիներից, քանի որ Հայաստանի նախագահը հրապարակավ Հայաստան հրավիրեց Թուրքիայի իր գործընկերոջը, երբ պաշտոնական այցով գտնվում էր Մոսկվայում, և այդ գործընթացն անմիջականորեն համաձայնեցված էր ռուսական պաշտոնյաների հետ:
Թուրքիայի համար, որը երբեք չի հաշտվել Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իր իշխանության և ազդեցության նվազման հետ, ինչը չի համապատասխանել նրա տեսլականին և ձգտումներին, վրացական հակամարտությունը նոր դիվանագիտական նախաձեռնություններ հուշեց: Այսպես կոչված «Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմը» նախաձեռնություն է, որը նպատակ ունի ստեղծել հակամարտությունների կանխարգելման, բազմակողմանի անվտանգության և տարածաշրջանային կայունության նոր համատեղ ձեռնարկում, որը հետապնդում է նաև Կասպիական ավազանից Եվրոպա տանող էներգետիկ ռեսուրսների արտահանման ներկայումս խոցելի ուղիների անվտանգությունն ապահովելու նպատակ:
Կայունության և անվտանգության մասին ընդհանուր սկզբունքները կրկնելուց բացի, որոնք, մասնավորապես, ոչ նոր են, ոչ էլ նորարարություն, էներգետիկ հրամայականը նախաձեռնության բանալի է հանդիսանում, քանի որ Վրաստանում տեղի ունեցած թշնամական գործողությունների վերջին բռնկումները նոր կասկածներ հարուցեցին ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա խողովակաշարերի կենսունակության, այլ նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից օժանդակվող «Նաբուկո» գազատարի նախագծի նկատմամբ: Վերջինս նախատեսում է, 2020թ. գործարկվելուց հետո, լրացուցիչ 31 մլրդ խմ բնական գազ մատակարարել Եվրոպա:
ԱՄՆ նոր կառավարության ներգրավվածությունը
Սենատոր Բարաք Օբամայի Ամերիկայի նոր նախագահ ընտրվելու հետ կապված` ակնկալիքներ կան, որ նա պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն իրականում պաշտոնական ճանաչումը քիչ հավանական է երկու հիմնական պատճառով:
Առաջին. չնայած նախագահական ընտրարշավի ողջ ընթացքում նախագահ ընտրված, բայց դեռևս նախագահական պաշտոնը չստանձնած Օբաման շարունակաբար արտահայտվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին, սակայն թեկնածուի կարգավիճակում արած նրա հայտարարություններն անպայմանորեն չեն համապատասխանելու նրա պաշտոնական քաղաքականությանը, երբ Օբաման 2009թ. հունվարին ստանձնի նախագահի պաշտոնը: Պաշտոնն ստանձնելուց հետո նախագահ Օբաման, առավել հավանական է, կխուսափի ցեղասպանությունը ճանաչելուց` որոշելով, որ ԱՄՆ ազգային անվտանգության շահերից բխող ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերությունների բարելավման անհրաժեշտությունն առավել կարևոր է ԱՄՆ արտաքին քաղաքականության համար:
Երկրորդ. նախագահ ընտրված, բայց դեռևս նախագահական պաշտոնը չստանձնած Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունն այն պատճառով, որ նրա վարելիք արտաքին քաղաքականության համար առաջնային կլինի ԱՄՆ հիմնական դաշնակիցների, ներառյալ Թուրքիայի հետ հարաբերություններում վստահության վերականգնումը և փոխհարաբերությունների ամրապնդումը: Բացի այդ, Օբամայի կառավարությունը գիտակցում է, որ Իրաքին վերաբերող ցանկացած ծրագիր կամ քաղաքականություն կենթադրի, որ ԱՄՆ-ը ավելի, քան երբևէ մոտ փոխհարաբերությունների կարիք է ունենալու Թուրքիայի հետ: Այսպիսով, չնայած Օբամայի նախագահ ընտրվելը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների կհանգեցնի, ինչը ենթադրում է ԱՄՆ արտաքին քաղաքականության բոլոր բնագավառների լայնածավալ վերանայում, սակայն հավանական չէ, որ այս փոփոխությունները վերաբերեն Հայոց ցեղասպանությանը:
Նման զարգացումը Հայաստանի համար անպայման չէ, որ վատ կամ վնասակար լինի, քանի որ Օբամայի կառավարությունն ուղղակի կարող է հարցը փոխանցել ԱՄՆ Կոնգրես, և նույնիսկ կարող է օգնել` օժանդակելով Հայոց ցեղասպանությունը Կոնգրեսի կողմից ճանաչելուն:
Ավելին, Օբամայի` Հարավային Կովկասին վերաբերող քաղաքականությունը պետք է նաև հաշվի առնի Ռուսաստանի իշխանության և ազդեցության վերջերս տեղի ունեցած վերահաստատման փաստը, միտում, որը միայն ամրապնդվեց Վրաստանի օգոստոսյան հակամարտության հետևանքով: Իսկ առավել նեղ հեռանկարի առումով, կարող ենք նաև տեսնել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մոդիֆիկացիա, որն ավելի շատ հիմնված է ներքին քաղաքական և տնտեսական հարցերի, քան առավել լայն աշխարհաքաղաքական համատեքստի վրա: Մասնավորապես, Օբամայի ապագա կառավարությունը հավանաբար Հայաստանին վերաբերող նոր քաղաքականություն կընդունի, որը նոր մարտահրավեր կառաջադրի Հայաստանի առավել հարձակողական տրամադրված ռազմական պատրաստվածություն ունեցող ղեկավարությանը, որը նույնպես լրջորեն կաշկանդված է իրական ժողովրդավարական բարեփոխումներ ձեռնարկելու և իրավունքի գերակայություն հաստատելու լեգիտիմության պակասով:
Ընտրությունների ավարտին զուգընթաց`ԱՄՆ-ի համար նոր հրամայական է դարձել այն, որ ԱՄՆ-ը այլևս չի կարող լռել կամ երկյուղել Հայաստանի կամ նույնիսկ Ադրբեջանի նման երկրների ժողովրդավարության անընդունելի պակասից, հատկապես այն պատճառով, որ այս երկներում շարունակական կայունություն տանող իսկական բանալին ընկած է նրանց ղեկավարներին իրենց սեփական ժողովրդի առջև ավելի շատ հաշվետու պահելու և միջազգային չափորոշիչներին ու նորմերին համապատասխանելու հիմքում: Եվ չնայած ընտրված, բայց դեռևս նախագահական պաշտոնը չստանձնած Օբաման միայն 2009թ. հունվարին է անցնելու պաշտոնավարության, սակայն ժողովրդավարական փոփոխությունների պահանջը և Հայաստանի «իշխանության գոռոզամտության» դեմ պայքարելու հրամայականը վաղուց արդեն անհրաժեշտ է:
Հայաստանի ազգային անվտանգության սցենարներ և խորհուրդներ
Սցենար 1. հայ-թուրքական դիվանագիտական առաջընթա՞ց
Հայաստանի ազգային անվտանգության քննարկվող սցենարներից առաջինը Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նոր գործընթացի մարտահրավերն է: Թուրքիայի նախագահի պատմական այցը Հայաստան նշանավորվեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կարևոր շրջադարձային կետով: Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահ Գյուլի` որպես ընդհանրապես թուրքական պետության ղեկավարի, առաջին այցը Հայաստան կարևոր քայլ էր հայկական դիվանագիտության և արտաքին քաղաքականության համար: Սակայն այցելության սկզբից ևեթ հարց էր մնում, թե ինչո՞ւ:
Այցի ժամանակը և հայ-թուրքական հարաբերություններում անսպասելի ձեռքբերումը բխում է երկու կարևոր գործոններից: Առաջին. արտացոլում է այն փաստը, որ ներկայումս Թուրքիան պայքարում է իր ամենախոր և քայքայիչ փոփոխության՝ իր ազգային նույնականության դոկտրինի հիմնավոր վերանայման դեմ, որն առաջ է եկել ներքին բարեփոխումների և արտաքին մարտահրավերների համակցության հետևանքով: Իսկ բոլորովին վերջերս տեղի է ունեցել հավասարապես նշանակալի ռազմավարական վերակողմնորոշում, որը վերաբերում է առավել լայն միջազգային համատեքստում Թուրքիայի տարածաշրջանային դերին և նրա ապագա դիրքին:
Հայ-թուրքական հարաբերություններում ժամանակային առումով երկրորդ կարևոր գործոնն արմատավորված է տարածաշրջանային լանդշաֆտի նոր փոփոխությունների մեջ: Մասնավորապես, Շվեյցարիայում հայ և թուրք պաշտոնատար անձանց միջև մի քանի ամիս տևած զգուշավոր դիվանագիտական հարաբերությունների և գաղտնի բանակցությունների սկզբում Գյուլի այցը Հայաստան հանդես եկավ որպես Թուրքիայի առավել ընդարձակ դիվանագիտական նախաձեռնության անբաժանելի մաս, որը տարածաշրջանում առավել մեծ կայունության էր ձգտում: Այս համատեքստում, վրաստանյան վերջին հակամարտությունը, որը ոչ միայն մատնանշեց Հարավային Կովկասում իրական անվտանգության և կայունության անհրաժեշտությունը, այլ նաև հաստատեց տարածաշրջանում թուրքական քաղաքականության սահմանները, ընդամենը Թուրքիայի այս նախաձեռնությունն արագացնելու խթան հանդիսացավ:
Սակայն բանակցություններն արագացնող հիմնական պատճառը վրացական հակամարտությունն էր` գումարած առնվազն հայ-թուրքական փակ սահմանները բացելու շարժառիթը և երկու պետություններին, որպես վրացականի երկընտրանք, հնարավորինս կարևոր նոր տնտեսական և առևտրային ճանապարհի հնարավորության առաջարկը: Վրացական գործոնից զատ, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ սկսելու գործընթացն արագացնելու մեկ այլ կարևոր հանգամանք էր նաև Ռուսաստանի օժանդակությունը:
Մասնավորապես, ռուսական քաղաքականությունը երկար ժամանակ հակադրվում էր Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում նշանակալի բարելավման հնարավորություններին, միևնույն ժամանակ փակ սահմանը դիտարկվում էր որպես Հայաստանի նկատմամբ ռուսական ազդեցության պահպանման շահեկան միջոց: Այս փաստի ապացույց են հանդիսանում Ռուսաստանի ռազմակայանների ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի սահմաններում ռուս սահմանապահների պարեկությունը, Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի տնտեսական գերակշիռ դերը: Սակայն ռուսական քաղաքականությունն էականորեն փոխվեց օգոստոսյան ճգնաժամի ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատումը միայն նպաստեց Վրաստանն առավել ամբողջականորեն մեկուսացնելու, մարգինալացնելու և շրջափակելու Ռուսաստանի քաղաքականությանը: Սակայն Ռուսաստանը կշարունակի օժանդակել այնքան ժամանակ, քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումներն իր հսկողության տակ կմնան:
Ռուսաստանը նաև լրացուցիչ օգուտներ ունի այս հարցում, ինչպես, օրինակ, իրեն պատկանող հայաստանյան էլեկտրացանցերի արտադրանքն Արևելյան Թուրքիային վաճառելու հնարավորությունը: Մոսկվայի համար առկա է նաև դիվանագիտական շահը, որը նրանք կխլեն ամերիկացիներից, քանի որ Հայաստանի նախագահը հրապարակավ Հայաստան հրավիրեց Թուրքիայի իր գործընկերոջը, երբ պաշտոնական այցով գտնվում էր Մոսկվայում, և դա անմիջականորեն համաձայնեցված էր ռուսական պաշտոնյաների հետ: Թուրքիայի համար, որը երբեք չի հաշտվել Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իր իշխանության և ազդեցության նվազման հետ, ինչը չի համապատասխանել նրա տեսլականին և ձգտումներին, վրացական հակամարտությունը նոր դիվանագիտական նախաձեռնություններ հուշեց: Այսպես կոչված «Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմը» նպատակ ունի ստեղծել հակամարտությունների կանխարգելման, բազմակողմանի անվտանգության և տարածաշրջանային կայունության նոր համատեղ ձեռնարկում, որը նաև էներգետիկ ռեսուրսների արտահանման ուղիների անվտանգությունն ապահովելու նպատակ է հետապնդում:
Սակայն մինչ Թուրքիայի այս նախաձեռնությունը Հայաստանի հետ հարաբերություններում նոր նվաճում է պարունակում, որը ներառում է սահմանի բացում և նոր հարաբերությունների հաստատման փորձ, այն նաև ներգրավվածության առավել լայն նպատակներ է հետապնդում, որոնցում Թուրքիան տարածաշրջանի առաջատարի դերում է: Ելնելով այս հեռանկարից` Թուրքիան այսօր Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը դիտարկում է որպես տարածաշր
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր