
ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան
«Իրավունքի» զրուցակիցն է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
— Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք Տավուշի սահմանապահ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը:
— Արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում եմ ուղղակի հեռու մնալ քննադատությունից: Դա ոչ մի լավ բանի չի նպաստում: Բոլորն էլ հասկանում են, թե ինչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն: Այն, ինչ Տավուշում կատարվում է՝ վաղը կատարվելու է բոլոր տեղերում: Ամենասարսափելին՝ Զանգեզուրի միջանցքն է: Ես` որպես զանգեզուրցի եմ դա ասում: Այժմ ինչ-որ կատարվում է՝ կիսախելագար վիճակներ են: Չեմ ուզում ոչ մի խոսք ասել ո՛չ այդ Նիկոլի, ո՛չ այն Ալեն Սիմոնյանի մասին: Ի՞նչ ասեմ, ասեմ՝ լա՛վը չե՞ն, սխա՞լ են: Ամեն ինչ այնքան ակնհայտ է: Երբ մարդուն սպանում են, հարցնում ես՝ լա՞վ են անում, որ այս մարդկանց սպանում են:
Իսկ ինչ վերաբերում է Տավուշին, ի՞նչ ասեմ, մարդիկ վաճառում են Հայաստանը: Ես ուզում եմ ասել, որ մի քանի օր առաջ մենք նշում էինք ապրիլի 24-ը, եւ մեր ժամանակներում՝ 1965 թվականին, դեռ առաջին կուրսի ուսանող էինք, բայց փորձում էինք որեւէ բան անել: Մենք առաջինն էինք, որ թռուցիկներ էինք տպագրում, գնացել էինք միտինգով հրապարակ, եւ այդ ժամանակ կյանքումս առաջին անգամ ոստիկանի հետ կռվել եմ օպերայում: Մենք այդ ճանապարհն անցած սերունդ ենք:
— Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Ի՞նչ կարելի է սպասել մոսկովյան հանդիպումներից:
— Ոչ մի կանխատեսում չունեմ: Լավ սցենարներ չկան: Ի՞նչ պետք է անել՝ ոչ մի բան:
— Իսկ ի՞նչ կասեք հայ-ռուսական հարաբերությունների մասին առկա մոտեցումների վերաբերյալ:
— Գիտեք, հայ-ռուսական հարաբերություններում ամենակարեւորը՝ մեր քաղաքակրթական մոտեցումներն են՝ հայ-ռուսական եւ հունական: Ուղղափառ քաղաքակրթության անդամ ենք, եւ դա ամենակարեւորն է: Ռուսներն էլ պետք է մեզ նայեն այդ տեսանկյունից: Ժամանակին արքայադուստր Աննան քրիստոնեությունը պարգեւեց ռուսներին, իր ձեռամբ քրիստոնեությունը Բյուզանդիայից գնաց դեպի Ռուսաստան: Ժամանակին ես վարում էի մի կազմակերպություն, որը կոչվում էր «Բյուզանդական ժառանգություն», որտեղ այդ քաղաքակրթական մոտեցումը խիստ կարեւոր էր: Ռուսական այս ապստամբությունը կատարվում է ոչ միայն Ուկրանիան ազատելու համար: Ուկրաինայում ռուսական զորքերը կատարում են նաեւ այն առաքելությունը, ինչը հայկական զորքերը ժամանակին կատարում էին Արցախում: Այսինքն՝ ազատագրում են ռուսներին: Այ, սա ազատագրում է համարվում ամբողջ աշխարհի համար: Ես ինքս դեմ եմ, երբ ասում ենք՝ բազմաբեւեռ աշխարհ: Կողմ եմ, որպեսզի անվանենք՝ բազմաքաղաքակրթական աշխարհ: Այսինքն՝ կարողանանք պահպանել մեր քաղաքակրթությունները: Հետաքրքիր է, որ Ռուսաստանի դաշնակցային միությունը՝ Չինաստան, Իրան, Ռուսաստան, երեք քաղաքակրթություն ունեն, եւ դրանք բոլորը տարբեր են:
Դիանա Մանուկյան
www.iravunk.com
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]