
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է. Գագիկ Հարությունյան
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ: Սակայն, երեկվա դրությամբ` սեպտեմբերի 12-ի կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ: Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
«ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ԿԾԱՆ ՇԱՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ»
– Ձեր գնահատմամբ` իրավիճակի գերլարումը սահմանում արդյոք պայմանավորված էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջացած բարդությունների հետ:
– Միանգամայն ճիշտ եք: Սա պլանավորված գործողություն էր, եւ համընկնումն ամենեւին պատահական չէր: Պետք է, ուղղակի, սպասենք, թե երբ վերջնական հաղթանակ կունենա Ռուսաստանը ուկրաինական հատուկ գործողության ժամանակ, որովհետեւ այլ ձեւով հայկական հարցը չի լուծվելու: Մեր միակ լուրջ ապավենը Ռուսաստանն է: Այն, ինչ կատարվում է ուկրաինական ճակատում, այսպես ասենք, պայքար է ընդհանրական Արեւմուտքի դեմ: Եվ ստեղծված իրադրությունն էապես ազդեց նրա ծառաների վրա, մասնավորապես ` Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողություններին: Իհարկե, հասկանալի է, որ Ռուսաստանն այսօր ստիպված է Թուրքիայի հետ հարաբերություններ պահպանել: Միեւնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ Թուրքիան միշտ եղել է Արեւմուտքի «կծան շան» կարգավիճակում: Նա, ուղղակի, որոշակի առաքելություն է կատարում Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ ո՛չ ավել, ինչպես ցույց տվեցին Ղազախստանի դեպքերը, որոնք հիմնականում կազմակերպված էին թուրքական ուժերով:
– Անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին` բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Ի՞նչ կարող ենք ակնկալել:
– Ինձ թույլ կտամ մի փոքր թերահավատ լինել ՀԱՊԿ-ի հանդեպ, որովհետեւ այնտեղ, բացի Ռուսաստանից եւ Բելառուսից, գերիշխում են երկրներ, որոնք, երեւի թե, մեծ հաճույք չստանան մասնակցելու նման գործողությանն ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, գուցե փորձի ուշադրություն դարձնել այստեղ, բայց ակնհայտ է, որ նրանց հիմնական ուշադրությունը հիմա ուղղված է դեպի արեւմտյան ճակատը: Եվ սա բնական է, որովհետեւ անմիջականորեն վտանգված է Ռուսաստանի անվտանգությունը բոլոր առումներով: Միեւնույն ժամանակ, իրավիճակը նման է նրան, որ Ռուսաստանը, չնայած այս ժամանակահատվածում որոշակի խնդիրներ ունի, այնուամենայնիվ, այն երկրներից չէ, որոնք պարտվում են, թեպետ կարելի էր ամեն ինչ անել այլ ձեւերով:
«ԽՆԴԻՐՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՋ Է` Ե՛Վ ՄԻՋԱՆՑՔԻ, Ե՛Վ ԱՐՑԱԽԻ, Ե՛Վ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
– Պարոն Հարությունյան, ի՞նչ նկատի ունեք, ասելով, որ «կարելի էր ամեն ինչ անել այլ ձեւով»:
– Միացյալ Նահանգները մոտավարապես 60-70 միլիարդ են ծախսել Ուկրաինայի հանրությանը ներկա նացիստական իրավիճակին բերելու համար: Հայաստանի վրա ծախսվել է 6-7 միլիարդ` 2 հազարի հասցնող հասարակական կազմակերպությունների եւ աղանդների միջոցով, որոնք հանդիսանում են որոշակի գործիք այս աշխարհաքաղաքական խնդիրներում: Ռուսաստանն անկախություն է ձեռք բերել վերջին 7-8 տարին. այն մինչեւ այս օկուպացված երկիր էր լիբերալ ֆաշիզմի կողմից: Այն, ինչ մենք հիմա անվանում ենք արեւմտյան քաղաքակրթություն, դա հենց ոչ այլ ինչ է, քան լիբերալ ֆաշիզմ: Սրա մասին անգամ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է բարձրաձայնում` ասելով, որ լիբերալ ֆաշիզմի հենարանն այսօր Վաշինգտոնն է, որտեղ ոչնչացնում են բոլոր կարգի քաղաքակրթական, բարոյական կրոնական արժեքները: Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք:
– Պաշտոնական Անկարան ողջունել է Ադրբեջանի գործողություններն ու նշել, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության ու կայունության հնարավոր է հասնել միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ օրինական իրավունքների պահմանմամբ»: Սա նշանակում է, որ սահմանին իրավիճակը լարելով` ամբողջ Արցա՞խն է ուզում վերցնել Ադրբեջանը:
– Ես այսպես կասեի` խնդիրն ամեն ինչի մեջ է` ե՛ւ միջանցքի, ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի, որովհետեւ քաղաքակրթական եւ արժեքային առումով Հայաստանը համատեղելի չէ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Նույն ձեւով Թուրքիայում ընկալում են նաեւ հույներին, ինչի մասին վկայում են Հունաստանի դեմ նրանց գործողությունները, որոնք ձեռնարկում են: Ի դեպ, նկատենք, որ ադրբեջանցիները նաեւ ուղարկում են իրենց, այսպես կոչված, կամավորներին ուկրաինական ճակատ` ի աջակցություն Ուկրաինայի:
– Ի՞նչ ենք անելու հիմա. այս հարցի պատասխանն այդպես էլ չտվեց Նիկոլ Փաշինյանը, ով երեկ բավական երկարաշունչ ելույթով հանդես եկավ ԱԺ ամբիոնից:
– Բնականորեն չստացվեց այս հարցի պատասխանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմ ուղղված բրիտանական, թուրքական եւ իսրայելական նախագծի իրագործողներից մեկն է: Նա միայն ընդհանրական խոսքեր ասաց այս կամ այն խնդրի շուրջ: Պետք է հասկանանք, որ Հայաստանն այսօր օկուպացված երկիր է, ինքնուրույնություն, սուբյեկտայնություն չունի: Հետեւապես, պետք է մտածել, թե ինչպես ենք լուծելու այս խնդիրը, ինչը շատ բարդ է, մանավանդ ստեղծված իշխանաքաղաքական իրադրությունում:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]