
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԳՈՅԱՏԵՎՈՒՄԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
«21-րդ ԴԱՐ» N 1, 2018
Մարիամ Սաժեշ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ
Հարցն այն է, թե ինչ կապ կա երաժշտության պահպանման և մշակույթի միջև: Արդյո՞ք երաժշտությունն ունի գեղարվեստական ասպեկտ: Արդյո՞ք դա պետք է պահպանել որպես մշակույթի տարր: Արդյո՞ք երաժշտությունը պարզապես երաժշտություն է և որևէ կապ չունի մշակույթի և մշակութային ինքնության հետ: Այս հարցադրումները թույլ են տալիս որոշել, թե երաժշտությունն ինչ հարաբերության մեջ է մշակույթի հետ և ինչ դիրք է զբաղեցնում հասարակության մեջ: Անդրադառնանք մշակույթին, որպեսզի պարզ դառնա, թե ինչ է այն և ինչ կապ ունի երաժշտության հետ:
Տարբեր ժամանակներում և վայրերում մշակույթներն ունեցել են տարբեր դրսևորումներ և արտահայտություններ: Այս բազմազանության արմատները մարդկային խմբերի և հասարակությունների ինքնությունների միավորման ու ճյուղավորման մեջ են գտնվում: Որպես փոխանակումների, նորարարության և ստեղծարարության աղբյուր՝ մշակութային բազմազանությունը նույնքան օգտակար է մարդկության համար, որքան կենսաբանական բազմազանությունը՝ բնության համար: Մշակութային բազմազանությունը մարդկային համընդհանուր ժառանգություն է, որի կարևորությունը պետք է իմանալ և ճանաչել՝ ի նպաստ ներկա և ապագա սերունդների բարօրության: Ռ.Բրաունը (1949թ.) այսպես է բացատրում մշակույթ հասկացությունը. մշակույթը գործընթաց է, որի ժամանակ սոցիալական որոշակի դասակարգի կամ խմբի շրջանակում ձեռքից ձեռք, անձից անձ և սերնդից սերունդ են փոխանցվում լեզուն, հավատալիքները, ընկալումները, գիտելիքները, հմտությունները, ինչպես նաև նորմերն ու չափանիշները։ Թ.Բ. Բոտոմորը, խոսելով մշակույթի մասին, նշում է, որ այս եզրույթը տրվում է մարդկանց կողմից ժառանգվող, կիրառվող, աճող և փոխանցվող նյութական և ոչ նյութական կուտակային բաղադրատարրերին:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՊԱՐՍԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ[22.06.2018]