• am
  • ru
  • en
Версия для печати
26.04.2017

ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻՑ

   

Աշոտ Մարկոսյան
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Գրիգոր Կուրղինյան
ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հայցորդ

Տնտեսության ամբողջական պատկերը ստանալու համար ամբողջ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), գործունեությունը վերահսկելու հատկանիշից ելնելով, կարելի է ներկայացնել հետևյալ 3 մասերով` պետական, ազգային մասնավոր և օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող: «Պետական կառավարման մարմինների» կառուցվածքային հատվածի ՀՆԱ-ն դասվում է պետական մասին, «Տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների» և «Տնային տնտեսությունների» կառուցվածքային հատվածների ՀՆԱ-ն` ազգային մասնավոր մասին: «Ոչ ֆինանսական կազմակերպությունների» և «Ֆինանսական կազմակերպությունների» կառուցվածքային հատվածների ՀՆԱ-ն բաշխվում է դրանց ենթահատվածներին համապատասխան:

Հանրապետության ՀՆԱ (հիմնական գներով)՝ ըստ կառուցվածքային հատվածների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2000-2014թթ. միայն «Պետական կառավարման մարմինների» կառուցվածքային հատվածն է, որ ըստ վերահսկողության հատկանիշի բաշխվածության ոչ մի փոփոխություն չի կրել՝ շարունակաբար 100%-ով մնալով պետական, մինչդեռ մնացած կառուցվածքային հատվածներում նկատելիորեն նվազել է պետական բաժինը: Այսպես, եթե 2000թ. ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) ՀՆԱ (այն կազմել է ՀՀ ՀՆԱ 66.5%-ը) 19.5%-ը բաժին է հասել պետական մասին, 64.0%-ը` ազգային մասնավորին, իսկ 16.5%-ն օտարերկրյա վերահսկողությանը, ապա այդ ցուցանիշները 2014թ. կազմել են համապատասխանաբար` 8.4%, 59.8%, 31.8%, իսկ ՀՆԱ աճը 2014թ. 2000թ. համեմատ կազմել է 346.9% (ամբողջ տնտեսության ՀՆԱ-ն այդ նույն ժամանակահատվածում ավելացել է 329.0%-ով), մինչդեռ «Պետական կառավարման մարմիններ» կառուցվածքային հատվածի ՀՆԱ-ն 2014թ. 2000թ. համեմատ ավելացել է 581.5%-ով (2000թ. 71.5 մլրդ դրամից 2014թ. հասնելով 415.8 մլրդ դրամի), ընդհանուր ՀՆԱ կազմում 2000թ. 7.5%-ից 2014թ. հասնելով 9.5%-ի (2006թ.` 6.9%, 2010թ.` 9.2%, 2012թ.` 8.5%):

Այսպիսով, ՀՀ տնտեսության կառուցվածքային մյուս հատվածների համեմատությամբ «Պետական կառավարման մարմիններ» կառուցվածքային հատվածի ՀՆԱ-ն տնտեսության ՀՆԱ-ի նկատմամբ 2000-2014թթ. ունեցել է 176.8% առաջանցիկ աճ (այսինքն՝ տնտեսության ՀՆԱ 1% աճին բաժին է ընկել 1.77%-ով աճ), իսկ «Ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների)» կառուցվածքային հատվածի համեմատ այդ առաջանցիկ աճը կազմել է 167.7%, ինչն էլ հանգեցրել է կառուցվածքային այդ հատվածի տեսակարար կշռի ավելացմանը 2000-2014թթ. 2.0 տոկոսային կետով:

Տնտեսության կառուցվածքային հատվածների նման զարգացումներն անցանկալի են (առավել ևս այդ միտումների պահպանումն առաջիկայում), քանի որ, ինչպես հայտնի է, պետական կառավարման մարմիններում նյութական բարիքներ չեն ստեղծվում, այս ոլորտում մատուցվում են միայն հանրային նշանակություն ունեցող ծառայություններ, և, ըստ էության, ի տարբերություն, օրինակ «Ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների)» կառուցվածքային հատվածի, դասական տնտեսագիտության տեսանկյունից, բարիքներ ստեղծելու փոխարեն այստեղ այդ բարիքները պարզապես սպառվում են:

Հետևաբար, առաջացել է անհրաժեշտություն «Պետական կառավարման մարմիններ» կառուցվածքային հատվածում իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք կապահովեն.

ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻՑ (588 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր