• am
  • ru
  • en
Версия для печати
15.08.2018

«ՂՐԻՄԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ» ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2018

Անդրանիկ Հովհաննիսյան, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ


Արդի աշխարհում էթնիկ հակամարտություններն անխուսափելիորեն ձևափոխվում են էթնոքաղաքական հակամարտությունների, քանի որ դրա մեջ ներգրավվում են սեփական քաղաքական շահերը հետապնդող տարբեր ուժեր: Դա էլ իր հերթին էթնոքաղաքական կոնֆլիկտները բերում է միջազգային հարաբերությունների ոլորտ և դարձնում միջազգային հարաբերությունների ուսումնասիրության առարկա: Տարածված տեսակետ կա, թե էթնոսների միջև մշակութային, լեզվական, կրոնական և պատմականորեն ձևավորված այլ տարբերություններն ինքնին հակամարտությունների առաջացման պատճառներ չեն: Սակայն նշված էթնոմշակութային տարբերությունները կարող են առիթ հանդիսանալ հակամարտությունների զարգացման համար: Այսինքն՝ «ազգայինի» մասնաբաժինը էթնոքաղաքական հակամարտությունների մեջ աննշան է (դրանք պատճառ չեն, այլ միայն առիթ), որոնցում որոշիչ նշանակություն ունեն քաղաքական գործոնները: Երկբևեռ քաղաքական աշխարհի կործանումը յուրատեսակ խթան հանդիսացավ բազմաթիվ լատենտ և «սառեցված» հակամարտությունների ակտիվացման համար: Միայն 1988-1991թթ. ժամանակահատվածում նախկին խորհրդային հանրապետություններում ազգային հողի վրա տեղի է ունեցել ավելի քան 150 բախում, որոնցից 20-ն ուղեկցվել է մարդկային կորուստներով։

Ղրիմն իր պատմության ամբողջ ընթացքում բազմիցս ենթարկվել է տարբեր զավթիչների արշավանքների՝ սկյութներ, սարմատներ, գոթեր, հոներ, հույներ, հռոմեացիներ, մոնղոլ-թաթարներ և այլն: Այս հանգամանքն, իհարկե, արտացոլվել է երկրամասի բնակչության ազգային կազմի վրա: Ավելին, XV դարում թուրք-օսմանները, զավթելով Ղրիմը, թուրքացման են ենթարկել թերակղզու գրեթե ամբողջ բնակչությունը: 1768-1774թթ. ռուս-օսմանյան պատերազմից հետո, համաձայն Քյուչուկ-Քայնարջիի խաղաղ պայմանագրի, վերջ դրվեց օսմանյան տիրապետությանը Ղրիմում, իսկ 1783թ. Եկատերինա 2-րդը մանիֆեստ հրապարակեց Ղրիմը Ռուսական կայսրության կազմում ընդգրկելու մասին: Պետք է նշել, որ XIX դարի վերջին Ղրիմի էթնիկ կազմը բազմազան էր:


«ՂՐԻՄԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ» ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ (հոդվածն ամբողջությամբ, 229 KB)



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր