• am
  • ru
  • en
Версия для печати
19.07.2018

ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

   

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (79), 2018թ.


Արա Մարջանյան
«Նորավանք» ԳԿՀ գիտության գծով փոխտնօրեն, տ.գ.թ.

Գեդեոն Միսակի Մարջանյանի
(1907-1977թթ.) հիշատակին

1. Աշխարհի աշխարհները

Լեզվաքաղաքակրթական, աշխարհաքաղաքական և տնտեսական հատկանիշներով մոլորակի տարածաշրջանների վերաձևավորումն արդի ժամանակների գուցե ոչ այնքան նկատելի, սակայն իրապես գլոբալ մասշտաբի երևույթ է, համադրելի, թերևս, կլիմայի մարդածին փոփոխության հետ: Այն արտահայտվում է այնպիսի գործընթացներում, ինչպիսիք են բազմաբևեռ աշխարհակարգի գոյացումը, ուժային կենտրոնների կողմից բնական պաշարների հանդեպ վերահսկման վերաբաշխումը, հիբրիդային հակամարտությունների գոյացումը, ժողովրդագրական փոփոխություններն ու զանգվածային միգրացիան, սոցիալական բևեռացումը, անհավասարության խորացումը, քաղաքական դաշտի «աջականացումը», մարդկության ռացիոնալ մտածելակերպի անկումը, կղերականության և սնահավատության մեր օրերի «զարթոնքը»:

Այս երևույթների ուսումնասիրությանն են նվիրված մի շարք ծավալուն և համալիր հետազոտություններ: Իսկ դրանց մասնավոր ասպեկտներին նվիրված գրականությունն արդեն անհամրելի է: Մինչդեռ հայրենական մասնագիտական գրականությունն այս առումով զարմանալիորեն աղքատիկ է, ինչն ինքնին մտահոգիչ է և դառնում է էլ ավելի մտահոգիչ, քանի որ մասնագիտական լուսաբանման բացակայության հետևանքով գոյացած «պարապ դաշտը» լցվում է անհամարժեք ինֆոգաղափարախոսական կարծրատիպերով և «մեմերով»։ Ուրախալի է, որ վերջերս «Նորավանք» ԳԿՀ նախաձեռնությամբ այս ուղղությամբ կատարվել են մի շարք ուսումնասիրություններ: Մասնավորապես, «Աշխարհի աշխարհների» գոյացման արդի միտումները դիտարկվել են գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական (R&D, НИиОКР) աշխատանքների վրա ազգային ծախսերի մակարդակի տեսանկյունից: Քննվել է տարածաշրջանների և դրանց կենտրոնարար երկրների միջև «ռազմավարական ձգողականության» ուժը՝ դաշնային հարաբերությունների կազմման գործում: Դիտարկվել են «Աշխարհի աշխարհների» գոյացման սահմաններին հիբրիդային պատերազմների որոշ ասպեկտները: Վեր է հանվել այս գործընթացներում գաղափարախոսական ներդաշնակ տրիադայի առկայության կարևորությունը և այլն: Սակայն իրավիճակն այստեղ դժվար է գոհացուցիչ համարել: Սույն հոդվածը շարունակում է այս ուսումնասիրությունների ուղղվածությունը՝ դիտարկումների մեջ ներառելով ժողովրդագրական դինամիկայի որոշ հատկանիշներ:


ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (հոդվածն ամբողջությամբ, 910 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր