• am
  • ru
  • en
Версия для печати
16.10.2009

ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ ԱՎԻԱՑԻԱՅԻՑ

   

book (original)Արծրուն Հովհաննիսյան

Աշխատությունը իրենից ներկայացնում է տարածաշրջանում օդային հարձակման միջոցների կիրառության և առհասարակ ավիացիայի բնագավառում հեղինակի կողմից կատարված որոշակի ուսումնասիրություններ՝ համապատասխան եզրակացություններով և առաջարկություններով։

Աշխատության ստեղծմանը և տպագրությանն աջակցելու համար հեղինակն առանձնակի շնորհակալություն է հայտնում Ավիացիայի վարչության պետ գնդապետ Ա.Մուրադյանին և Վ.Աարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս փոխգնդապետ Ա.Մարտիկյանին։


ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Նախաբան

Զինված պայքարի պատմությունը հարձակման և պաշտպանության միջոցների մշտական հակամարտության ընթացք է։ Հարձակման միջոցները, ի տարբերություն պաշտպանականի, հանդիսանում են կատարելագործման լոկոմոտիվները և, անկախ ժամանակաշրջանից, ավելի դինամիկ դառնում։ Պաշտպանության միջոցների զարգացումը գրեթե միշտ կրնկակոխ հետևում է հարձակման միջոցների զարգացմանը։ Ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության նորագույն միջոցների զարգացման համար պարարտ հող է հանդիսանում գիտատեխնիկական առաջընթացը։ Գիտական առաջընթացն արտացոլվում է զինված ուժերի (ԶՈւ-ի) վարած գործողություններում։ Զարգացած պետությունների ԶՈւ-ի կազմում Ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) ավելի զգայուն են արդի գիտատեխնիկական տարատեսակ զարգացումների նկատմամբ։ ՌՕՈւ-ի զարգացման համար նման պետություններում հատկացված միջոցները զգալիորեն գերազանցում են այլ զորատեսակների զարգացման համար հատկացված միջոցներին։

Դեռ 1921թ. իտալացի ռազմական տեսաբան Զուլիո Դուեն նկատում էր, որ ավիացիան դառնում է զորատեսակներից ամենահզորը, որ միայն ավիացիայի շնորհիվ հնարավոր է հաղթանակ տանել։ Առաջին համաշխարհային պատերազմից (ԱՀՊ (1914–1918թթ.)) սկսած, զինված հակամարտությունների ժամանակ ավիացիայի դերը գնալով ավելի է կարևորվում։ Հետագայում ավիացիայի կիրառման տեսությամբ հանդես եկավ նաև ամերիկացի գեներալ Բիլլի Միտչելը։ Դուեի կանխատեսումը կարծես թե իրականանում է։ Վերջին բոլոր պատերազմները գալիս են հավաստելու այդ տեսակետները։ Իհարկե, այսօր այդ կարևորվող դերը իրենց վրա վերցրել են ընդհանուր թռչող սարքերը (ԹՍ) կամ օդային հարձակման միջոցները (ՕՀՄ), որոնց մի մասն էլ կազմում է ավիացիան։ Մենք ԹԱ-ները ընդհանրացնում ենք ՕՀՄ-ների հետ այն պատճառով, որ դրանց կիրառության պատմությունը ապացուցեց, որ գրեթե չկա մի ԹԱ, որը հնարավոր չլինի կիրառել որպես կրակային կամ այլ հարված հասցնող ՕՀՄ1: Ավելին՝ զինվորականները գրեթե բոլոր ԹՍ-երի մարտական հնարավորությունները փորձել են։

Իտալացի վերոնշյալ տեսաբանի «Գերակայությունը երկնքում» գրքի հրապարակումից ի վեր ԹՍ-ների զարգացումն այնպիսի աննախադեպ առաջընթաց է ունեցել, որ, տիրապետելով «հզոր թևերի», որոշ պետական համակարգեր թելադրում են այլ համակարգերին և պետություններին։ Հարկավոր է ճի՛շտ գնահատել ԹՍ-ների և ՕՀՄ աճող դերն ու նշանակությունն ապագայի պատերազմներում, որոնք մարտավարական և ռազմատեխնիկական կատարելագործումների հետևանքով կվերածվեն գերճշգրիտ խոցման միջոցների պատերազմների։ ԱՄՆ-ում մոտակա տասը տարում արտադրվելու է մոտ 150.000 գերճշգրիտ հարվածային միջոցներ, ստեղծվում են դրանց կրողները։ Օրինակ՝ «Օհայո (ՏՏ8Իյ)» տեսակի ատոմային ռազմավարական սու– զանավերը վերածվում են գերճշգրիտ թևավոր հրթիռների կրողների, սուզանավերի վրա կարելի է տեղադրել 154 թևավոր հրթիռ2։20-րդ դարում մարդը ստեղծեց աննախադեպ տեսակների զենքեր, սակայն վերջին տասնամյակին ոչ մի զինատեսակ այդքան արագ չի զարգանում, որքան գերճշգրիտ զենքերը։ Դրանց զարգացմանը հատկապես նպաստում են տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը ռազմական ոլորտ3։ Վերջին զինված ընդհարումների ընթացքում դրանց կիրառությունը մի քանի անգամ աճել է։ Միաժամանակ գերճշգրիտ զենքերը, կրճատելով խոցման ժամանակը, ծախսերը, բարձրացնում են արդյունավետությունը4։ Օրինակ՝ ամերիկյան մասնագետների կարծիքով զրահատանկային զորքերի դեմ պայքարում ՕՀՄ-ները գործում են 10-20 անգամ ավելի արդյունավետ, քան այլ միջոցները5։ Գերճշգրիտ զինատեսակները իրենք հիմնականում հանդիսանում են ԹՍ-ներ, կամ կազմում են տարատեսակ ԹՍ-ների ու ՕՀՄ-ների բաղկացուցիչ մասնիկը։

Ի՞նչ տվեցին ԹՍ-նեքի (ՕՀՄ-ների) կիրառությունը պատերազմի վարման տեսությանը։

ԹՍ-ների կիրառմամբ նախ մարտական գործողությունները ընդգր֊ կեցին տարածաչափական ուղղահայաց հարթությունը։ Հորիզոնական հարթության մեջ էլ մեծացան զորքերի հեռահարությունը6, մարտական գործողությունների արագությունը և խորությունները, վերացավ անվտանգ թիկունքը7, թուլացավ զորքերի կախվածությունը հաղորդակցության երկար ուղիներից և ի հայտ եկան մարտի այլ տեսակներ։ Զորքերն այլևս չեն կենտրոնացվում բնակավայրերում։ ԹՍ-ների մարտական կիրառությունը ազդեց նաև բերդերում, ամրոցներում վարվող պաշտպանության վրա, զրահագնացքների կիրառության վրա և այլն։ Հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) ավիացիայի ճնշման տակ մարտական ապահովման տեսակից վերածվեց մարտատեսակի։ Որոշ մասնագետների կարծիքով մարտական ապահովման տեսակից մարտատեսակի է վերածվում նաևռադիոէլեկտրոնային պայքարը։ Տարեցտարի ԹՍ-ների հնարավորություններն ավելի են մեծանում։

20-րդ դարասկզբի պատերազմներում հստակորեն երևաց կրակային հարվածի գերակայող դերը։ Ռուս մեծ զորավար ԼԼՍուվորովի խոսքը՝ «Գնդակը հիմար է, սուրն է կտրիճը» արդեն չէր համապատասխանում իրադրությանը։ Վառոդը վաղուց էր հայտնաբերվել, սակայն գնդացիրների և արագաձիգ հրետանու շնորհիվ կրակը հետ մղեց կենդանի ուժերով հարվածին։ Ներկայումս համւսզորային մարտի հիմքը կազմում է հեռահար կրակային ներգործությունը։ ժամանակի ընթացքում կրակային հարվածի դերը գնալով ավելի մեծացավ, իսկ գնդացիրներից և հրետանուց առաջամարտիկի դերը վերցրեցին ՕՀՄ-ները։ Դրանց ներգործության խորությունը միայն մարտավարական ՕՀՄ-ներով կազմում է մինչև 300 կմ, իսկ օպերատիվ մարտավարականով՝ մինչև 1000 կմ8։

Համազորային մարտում ՕՀՄ-ների ընդգրկման աճը փոխել է մարտի ընթացքը։ ՕՀՄ-ների և զորաշարժի միջոցների ու դեսանտի աճող դերը մարտը դարձրել են օդացամաքային։ Օդացամաքային մարտի տեսությունը վաղուց է մշակվել ԱՍՆ-ում և իր արդյունավետությունը ցուցադրել մի քանի պատերազմներում։ Օդացամաքային գործողությունը իրենից ներկայացնում է երկու հասկացողություն՝ համազորային մարտը և տարածական մարտական գործողությունները9։

Համազորային հրամանատարը մարտին նախապատրաստվելով պետք է հոգ տանի ինչպես ցամաքային, այնպես էլ օդային իրավիճակի վերլուծության մասին։ Ամերիկյան համազորային դիվիզիայի մարտի վարման համար օրական պահանջվում է ավելի քան 150 ինքնաթիռային և գրեթե նույնքան ուղղաթիռային մարտական թռիչքներ, չհաշված զգալիորեն ավելի շատ կատարվող ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքեր) թռիչքները։ Ահա ավիացիայի ներկան, որը օրեցօր նոր երանգներ է ստանում։

Զուլիո Դուեն ասում էր. «Հաղթանակը ժպտում է նրանց, ովքեր ի վիճակի են կանխատեսել գալիք պատերազմներում փոփոխությունների էությունը և ոչ նրանց, ովքեր սպասում են այդ փոփոխություններին և հետո փորձում հարմարվել դրանց»։ ԹՍ-ների դերի մեծացման ֆոնի վրա հետաքրքրական է ներկայացնել զարգացած երկրների ԶՈւ-ում ՌՕՈւ-ի տեսակարար կշիռը։ Ըստ 2008թ. տվյալների Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսրայելի և Ֆրանսիայի ԶՈւ-ում այն անցնում է 20%-ից, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ԶՈւ-ում չի կազմում 20%։ Միայն ԱՄՆ-ի ՌՕՈւ-ն է կազմում ԶՈւ-ի 32%10։

Առանձին դեպքերում հրթիռահրետանային ե ավիացիոն համատեղված հարվածները նախորդելով համազորային ուժերի գործողություններին՝ պայմանավորում են հաջողությունը11։ Նշվածը հնարավոր է իրականացնել միայն հակառակորդի նկատմամբ կրակային գերակայություն ձեռք բերելու պայմաններում։ ԹՍ-ների, գերճշգրիտ զենքերի, էլեկտրոնային սարքերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատ կառավարման և այլ համակարգերի զարգացումը կարող է բերել «կրակահարվածային գործողություններ» և «կրակային ճակատամարտեր» հասկացողությունների իրատեսությանը12։ Թվարկվածները մարտավարական և օպերատիվ գործողությունների նոր ձևեր ու եղանակներ են13։ Նման գործողության նախատիպ կարելի է համարել 1998թ. Իրաքում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից իրականացված «Անապատի աղվես» գործողությունը։ Վերջինս իրենից ներկայացնում էր 73-ժամյա գործողություն, որի ժամանակ անցկացվեցին 6-9-ժամյա մասսայական հրթիռաավիացիոն 4 հարվածներ14։ Համեմատության համար նշենք, որ «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ, որը տևել է 43 օր, իրականացվել են առավելագույնը երեքժամյա հարվածներ։ 1991թ. կիրառվել է 282 թևավոր հրթիռ, իսկ 1998թ.՝ 415 նման հրթիռ15։ Թվարկված կրակային գործողությունների ձևերի զարգացմանը նպաստում է նաև տոտալիտար պատերազմի տեսությունից անցումը ղեպի քաղաքակիրթ, անարյուն պատերազմների տեսությանը16։ Վերջին ժամանակներում ԱՄՆ-ում ավելի շատ են ստեղծվում այսպես կոչված «վիրաբուժական» հարվածների զենքեր և սպառազինություն, որոնք իրենց ճշգրտությամբ քիչ վնաս կհասցնեն խաղաղ բնակչությանը։

Նշելով ԹՍ-երի դերի աճման մասին՝ արձանագրենք, որ պատերազմում զորատեսակի դերի բարձրացումը ենթադրում է կիրառության առանձնահատկությունների փոփոխություն։

Սա նշանակում է հսկայածավալ գիտագործնական աշխատանքների կատարում՝ տեսական և գործնական ուսումնասիրություններ, փնտրտուք, հաշվարկներ և այլն։

Ներկայումս ՌՕՈւ-երի սպառազինությունը բազմատեսակ սարքեր ու միջոցներ են, որոնք կլիմայական ցանկացած պայմաններում և օրվա բոլոր ժամերին առանձին կամ այլ զորատեսակների հետ սերտ համագործակցությամբ, բարձր հուսալիությամբ կարող են վարել մարտական գործողություններ։ ժամանակակից ՌՕՈւ-եր ունենալու համար հարկավոր է, որ տվյալ պետության ԶՈւ-երը զինված լինեն արդիական ԹՍ-ներով, զենքերով և համալիրներով։ Չմոռանանք իհարկե, որ բարձրակարգ տեխնիկան պետք է շահագործեն և սպասարկեն նույնպիսի մասնագետները։

ԹՍ-ների բնագավառում, գերճշգրիտ խոցող և այլ միջոցներից զատ, վերջին նվաճումներից են ԱԹՍ-ները, որոնց անվանում են նաև անօդաչու թռչող ապարատներ, անօդաչու ավիացիոն համակարգեր և այլն։ ԹՍ-ների այս տեսակին վերջերս ամբողջ աշխարհում մեծ նշանակություն է տրվում։ Հետևաբար, ԱԹՍ-ների կարևորությունը համակողմանիորեն հասկանալու համար անդրադառնանք ավիացիայի ընդհանուր խնդիրներին։

1Տարբեր ժամանակներում ստեղծված ամենամեծ և անհարմար դիրիժաբլերը, բեռնատար, մարդատար ինքնաթիռները, տիեզերական կրող հրթիռները անգամ՝ շատ չնչին տեխնիկական ձևափոխությունների արդյունքում վերածվում էին հարվածային միջոցների, ռմբակոծիչի, հականավային ինքնաթիռի և այլն։ Նշվածի լավագույն ապացույցն են հանդիսանում գերմանական «Ցեպպելին» դիրիժաբլերը, խորհրդային «Ռ-7» բալիստիկ հրթիռը, «Ալմազ» տիեզերակայանը, գերմանական «ՖՎ-200», ամերիկյան «Ց-130», «Բոինգ– 747» և այլ ինքնաթիռները՜ չհաշված հարյուրավոր ուսումնական ԹՍ-երը, որոնք ներգրավվել են ամենատարբեր մարտական խնդիրների կատարման համար։

2И.Капитанец. Флот в войнах шестого поколения. М. 2003. стр. 244.

3Е.Г. Коротченко. Тенденции развития современного оперативного искусства. Военная мысль. 1999. № 1. стр. 11-12.

4Տե՛ս militera.lib.ru/science/tactic/index.html

5 Тактика/Под ред. В.Г.Резниченко. – 2-е изд., перераб. и доп. М.:Воениздат, 1987. стр. 152.

6Ուղղահայաց հարթության մեջ գրեթե միաժամանակ հայտնվեցին նաե սուզանավերը։ Սակայն վերջիններիս հնարավորությունը այս հարթության մեջ խուսանավելու համար շատ փոքր է համեմատած ԹՍ-ների, մինչև մի քանի հարյուր մետր։ Ներկայումս ԹՍ-ները մարտական խնղիրներ են կատարում սուղանավերի ստորջրյա խորություններից մինչև հազարարավոր կմ բարձրությամբ տիեզերական տարածություններում։

7С.П. Печуров. Революция в военном деле: взгляд с Запада. Военная мысль. 1997. № 4. стр. 78.

8Տե՛ս militera.lib.ru/science/tactic/index.html; Тактика, стр. 152.

9Тактика, стр. 3, 120.

10Վերլուծությունը կատարված է ըստ՝ Зарубежное Военное обозрение. 2008, № 7. стр. 76-110, ամսագրի The Military Balance 2007-2008, The Middle East Strategic Balance 2007-2008 պարբերականների, «Jane s» և այլ տեղեկատուների։

11А.Н Захарова. Операция «Лис пустыни»: развитие стратегии и оперативного искусства. Военная мысль. 1999. № 5. стр. 6.

12Е.Г. Коротченко. Тенденции развития..., стр. 12.

13В.В. Круглов, М.Е. Сосновский. О тенденциях развития современной вооруженной борьбы. Военная мысль. 1998. № 2. стр. 43.

14А.Н Захарова. Операция «Лис пустыни». стр. 68.

15Տե՛ս նույն տեղում

16В.П. Гулин. О новой концепции войны. Военная мысль. 1997. №2. стр. 13-17.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր