
ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՔԵՐԸ
Աշոտ ՄարկոսյանՄարդկային քաղաքակրթությունն իր զարգացման ցանկացած փուլում ունեցել է իր արժեքային համակարգը։ Այս առումով կարելի է պնդել, որ յուրաքանչյուր արժեքային համակարգ համապատասխանում է հասարակության զարգացման որոշակի մակարդակին։ Առկա է նաև հակադարձ կապը, երբ զարգացումն իր հերթին փոփոխություններ է մտցնում արժեքային համակարգի շարժման մեջ։
Հասարակական զարգացումը լինելով բազմակողմ և բազմաշերտ հասկացություն իր վրա կրում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցությունն, ըստ որում՝ ժամանակի և տարածության մեջ մեծանում է արտաքին գործոնների դերը, ինչը պայմանավորված է աշխարհում տեղի ունեցող գործընթացներով և, առաջին հերթին, գլոբալացմամբ և տնտեսական ինտեգրմամբ։
Նախատեսված է տնտեսագետների, փիլիսոփաների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հասարակության զարգացման և նրա արժեքային համակարգի հիմնահարցերով։
