• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
THE ECONOMIST. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՊԱՌՎԵԼ 2028 ԹՎԱԿԱՆԻՆ 12.05.2011

THE ECONOMIST. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՊԱՌՎԵԼ 2028 ԹՎԱԿԱՆԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա մտերիմներն առայժմ մեծ առավելություն են ստանում` իրենց տեսակի մեջ արմատական փոփոխություններ անելու համար, որոնց կարիքը երկիրն ունի: Սակայն նրանք դա չեն կարող շարունակել հավերժ: Այս մասին գրում է The Economist պարբերականը` «Հանրահավքներ Ադրբեջանում. արգելափակված Բաքվում» խորագրով հոդվածում:

Պարբերականը հարցադրում է անում` արդյո~ք ցուցարարների ջանքերը ձախողման են դատապարտված: «Ալիեւի ռեժիմի տակ ադրբեջանցիները շատ բան են ստացել: Նավթից ստացված հսկայական եկամուտները բերել են ենթակառուցվածքների եւ վերակառուցման նախագծերի իրականացման», նշում է պարբերականը` արձանագրելով, որ Համաշխարահին բանկի գնահատականներով կյանքի մակարդակը նկատելի բարելավվել է, իսկ նախագահը բարձր վրականիշ ունի:

«Սական նախագահը բավական վախեցած է երեւում մյուս վայրերում տեղի ունեցող ապաստամբություններից, քանի որ PR հակագրոհներ է սկսել: Նա ակտիվացրել է հետուստաելույթները եւ հայտարարել բազմաթիվ նոր նախաձեռնությունների, այդ թվում` կոռուպցիայի դեմ բարձրագոչ արշավների մասին», - գրում է պարբերականը:

Միաժամանակ` The Economist-ը նշում է, որ Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշով զբաղեցնում է 134-րդ տեղը «Transparency International»-ի ցուցակում` Զիմբաբվեի կողքին: Կոռուպցիան եւ հովանավորչությունը գերիշխում են հասարակական կյանքում, եւ որոշ քննադատներ այդ հակակոռուպցիոն միջոցառումներն աչքակապություն են համարում:

«Երկիրը բախվում է մեկ այլ խնդրի հետ եւս: Նավթային եկամուտները կազմում են ՀՆԱ-ի 55%-ը, սակայն դրանք չեն կարող շարունակվել հավերժ: Արտադրությունն արդեն հասել է առավելագույն կետի, որոշ գնահատականներով, նավթային պաշարները կարող են սպառվել արդեն 2028 թ-ին: Եւ կառավարությունը պիտի ջանա պահպանել այն առատաձեռնությունը, որին սովոր է հասարակությունը», -գրում է The Economist-ը:

Միաժամանակ պարբերականը հիշեցնում է Եվրոպական կայունության նախաձեռնությունների վերջին զեկույցում տեղ գտած զգուշավոր լավատեսական կանխատեսման մասին. «Ադրբեջանը հազիվ թե հետեւի Եգիպտոսի եւ Թունիսի օրինակներին, քանի որ նա չկրկնեց Վրաստանի եւ Ուկրաինայի սցենարը»: Լավագույն համեմատությունը, ըստ Եվրոպական կայունության նախաձեռնությունների, այս դեպքում կարող է արվել 1970թթ. Արեւելյան Եվրոպայի երկրների հետ. այդ ժամանակ նրանք սառած լճակ էին հիշեցնում` մակերեւույթից անշարժ, խորքում` լի ակտիվությամբ:


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре