• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԱՆՑՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ. Նարեկ Մանուկյան 26.07.2025

ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԱՆՑՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ. Նարեկ Մանուկյան

«Քաղաքականություն մտնելու համար շատ լուրջ պատճառներ կան. մեր երկրի ապագան շատ մշուշոտ է, և ինչ-որ պահի հասկացա՝ եկավ մի ժամանակ, որ ավելի կարևոր տեղում ավելի կարևոր աշխատանք պետք է ես անեմ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանը՝ հավելելով՝ քաղաքականությամբ զբաղվելը մենաշնորհ չէ, քաղաքականությունն էլ պայքար է, հետևապես՝ չպետք է հիասթափվել մինչև հիմա չհաջողված պայքարներից ու շարունակել պայքարել այս իշխանությանը հեռացնելու համար։

««Արմենա 2026» շարժումը ստեղծելով՝ ես, իհարկե, ասում եմ այն, ինչ ասել են ուրիշները, սակայն մի տարբերությամբ՝ ես առաջարկում եմ նաև ասածս խնդիրների լուծումները։ Այն, որ կարող եմ մատնանշածս խնդիրները լուծել, դա է փաստում իմ անցած ճանապարհը։ Ասածներս հասկանալու համար պետք է նայել իմ անցած ուղուն և տեսնել, թե ինչպիսի խնդիրներ եմ լուծել»,- ասաց Նարեկ Մանուկյանը։

Հարցին, օրինակ, կոնկրետ ինչպիսի՞ լուծում է առաջարկում Փաշինյանի կողմից Վեհարանի վրա հարձակվելու հարցում, Մանուկյանը որպես առաջնային կանխող գործոն դիտարկեց հավատավոր ժողովրդի՝ Էջմիածնում ֆիզիկապես գտնվելու հանգամանքը։

«Բոլորս ֆիզիկապես պետք է լինենք Մայր տաճարի բակում, իսկ եթե այդքանից հետո Փաշինյանն իրեն թույլ տա ֆիզիկական գործողությունների գնալ, ապա մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի պայքարի»,- ասաց «Արմենիա 2026» շարժման հիմնադիրը։

Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքի վրա, որ իրենց եկեղեցու դեմ արշավելու կոչ է անում մի մարդ, որն իր ամբողջ կյանքում կայացել է հակադրությունների, քանդելու վրա։

«Փաշինյանի անցած ամբողջ ճանապարհին նայեք. միշտ կայացել է հակադրությունների վրա, երբեք չի կայացել որպես համախմբող և ստեղծող»,- շեշտեց Նարեկ Մանուկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։



168.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре