• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԻ՞ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԵՎ Ի՞ՆՉ ՁԵՎԱՉԱՓՈՎ. «Փաստ» 16.03.2025

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԻ՞ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԵՎ Ի՞ՆՉ ՁԵՎԱՉԱՓՈՎ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru–ն «Ռուսաստանը կարող է վերակենդանացնել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ իրավիճակը փոխվել է», զգալի հետաքրքրություն է առաջացրել քաղաքական վերլուծաբանների շրջանում և նկատելի քաղաքական իրարանցում Բաքվում։ Նա հիշեցրել է, որ խմբի արևմտյան համանախագահները հրաժարվել են աշխատել իրենց ռուս գործընկերոջ հետ, սակայն այժմ, ըստ դեսպանի, ձևաչափը կարելի է քննարկել։ Սակայն նախկինում միայն Արևմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ն էր փորձեր արել վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ի՞նչ է կատարվում։ iarex.ru լրատվական գործակալության դիտորդ Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը:

«Դեսպան Կոպիրկինի հայտարարությունն անակնկալ էր»,- ասել է Տարասովը։ Անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարություններ եղան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը «կորցրել է իր արդիականությունը», և այդ առումով Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումները համընկնում են, շարունակել է նա։ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ընթացակարգային վերացումը, որը դեռևս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ ունի, տեղի չի ունեցել, ինչպես նաև չի եղել նրա գործունեության քննադատական վերլուծություն Ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու փորձերում։ Նաև Մոսկվան չի մերժել ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային իրավունքի տեսանկյունից։

«Մյուս կողմից՝ Թուրքիայի կողմից ակնհայտ փորձեր են եղել «վերջակետ» դնել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) խաղաղության պայմանագիր ստորագրելով։ Հետևաբար, եթե Կոպիրկինի խոսքերի հետևում ինչ-որ իրական բան կա, որ «մենք միշտ աջակցել ենք այս ձևաչափին (ԵԱՀԿ Մինսկի խմբին), ակտիվորեն աշխատել ենք այնտեղ և երբեք չենք ասել, որ հրաժարվում ենք դրանից», ապա մենք գործ ունենք ինչ-որ նոր դիվանագիտական համադրության հետ», –կարծում է Տարասովը։

«Առայժմ միայն մի քանի ենթադրություններ են առաջանում:

Առաջին՝ Մոսկվան դիտարկում է դիվանագիտական խմբի ակտիվ աշխատանքային կարգավիճակը վերադարձնելու հարցը:

Երկրորդ՝ դա, անշուշտ, կապված է ռուսամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, թեև նախկինում Ֆրանսիան էր անհաջող փորձել աշխատել այդ ձևաչափով, բայց առանց Մոսկվայի մասնակցության: Այդ իսկ պատճառով հավանական է Ռուսաստան–ԱՄՆ ֆորմատն առանց Ֆրանսիայի:

Երրորդ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը Մինսկի խմբի ֆորմատով կարող են իրականացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Չորրորդ՝ կարող է փոխվել Բաքվի դիրքորոշումը Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով ԵԱՀԿ ՄԽ-ի նկատմամբ: Եվ վերջապես՝ Ռուսաստանի քաղաքականության որոշ վեկտորների փոփոխությունները կապված են տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր դասավորությունների ձևավորման հետ՝ պրոյեկտմամբ դեպի Մերձավոր Արևելք և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերի համադրման փորձերով»,– եզրափակել է Տարասովը։

past.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре