• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒՂԻՂ ՊԱՀԱՆՋՆ Է՝ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ․ Միքայել Մալխասյան (տեսանյութ) 30.01.2025

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒՂԻՂ ՊԱՀԱՆՋՆ Է՝ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ․ Միքայել Մալխասյան (տեսանյութ)

Պատմությունը վերանայելու իշխանության միտումը Թուրքիայի ու Ադրբեջանի ուղիղ պահանջն է՝ փաթեթավորմամբ:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը

«Դրան գումարած, իշխանություններն ունեն նման համոզմունք, չնայած թիմում ունեն մարդիկ, որոնք մինչև իշխանության գալն ուլտրաազգայնական ելույթներ էին ունենում։

Չի կարելի մտածել, որ սա պահի տակ է արվում, պատահաբար է արվում, չիմացության արդյունք է և այլն։ Գլխիվայր շրջում են պատմությունը, հող ազատագրողին ներկայացնում հող հանձնող, թագավորների վատ կողմերն են օրինակ բերում։ Դա միտումնավոր քաղաքական գիծ է, որը թելադրված է թշնամի-հարևանների կողմից, եթե թելադրված էլ չէ, ծառայում է նրանց շահերին»,- նշել է պատմաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․



past.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре