• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
«ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱՍԵԼ ԵՆ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՎԵՐՋԱՑՆԵՆՔ ԵՎ ԿԳԱՆՔ «ԶԱՆԳԵԶՈՒՐ». ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ 1915Թ.». Արթուր Խաչիկյան 06.01.2025

«ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱՍԵԼ ԵՆ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՎԵՐՋԱՑՆԵՆՔ ԵՎ ԿԳԱՆՔ «ԶԱՆԳԵԶՈՒՐ». ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ 1915Թ.». Արթուր Խաչիկյան

«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ անկախ պետության մասնատում, նրանք կիսելու են Սիրիան: Սա շատ վտանգավոր է, քանի որ գործնական ձևով տեսնում եք, թե ինչպես է Թուրքիան սկսել վերականգնել Օսմանյան կայսրությունը: Սա մեծ պարտություն է Ռուսաստանի և Իրանի համար: Ռուսաստանը չներքաշվեց երկրորդ պատերազմի՝ Թուրքիայի հետ, որովհետև հասկանալի է՝ նրանց համար առաջնային է Ուկրաինան, բայց սա շատ վտանգավոր է մեզ համար, քանի որ Ռուսաստանը կարող է նույն ընտրությունն անել նաև Կովկասում, քանի որ կարող է Կովկասից նահանջել:

Թուրքիայից մեզ ասում են՝ հաջորդը դուք եք, այստեղ կվերջացնենք և կգանք Զանգեզուր: Ինչո՞վ ենք զբաղված մենք՝ մեղքն ուրիշների վրա գցելով և ռեալիթի շոուներով»,- 168TV-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը:

Նա նշեց, որ Թրամփը շարունակելու է աջակցել Ուկրաինային, ինչը նշանակում է, որ պատերազմն Ուկրաինայում շարունակվելու է: Նրա խոսքով՝ Իրանի վրա կարող է հարձակում լինել. «ԱՄՆ աղբյուրներից գալիս է նման տեղեկատվություն: Իրանն էլ սպառնում է, որ կլինի ջախջախիչ պատասխան: Եթե լինի հարձակում Իրանի վրա, այդ վերջին պետությունը, որը մեր կողքին կանգնած էր, առնվազն կարող է շատ զբաղված լինեն, աշխարհի ուշադրությունը կշեղվի, մենք էլ կվերադառնանք 1915 թիվ, երբ հայերին մորթում էին, հայերը նամակներ էին ուղարկում, աշխարհն էլ դեկլարացիաներով էր զբաղված»:

Մանրամասները՝ տեսանյութում



168.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре