• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
10 ՕՐՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԿՇՊՐՏԵՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻՑ», ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ԱՅՆ ԲԱՑՎԻ. Գագիկ Համբարյան 07.09.2024

10 ՕՐՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԿՇՊՐՏԵՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻՑ», ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ԱՅՆ ԲԱՑՎԻ. Գագիկ Համբարյան

«Ռուսաստանը մտածում է, որ այս պահի դրությամբ կրկին պետք է սիրաշահեն թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչպես արեցին 1921 թվականին՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, մեր հաշվին լավամարդ եղան թուրքերի և ադրբեջանցիների հետ: Հիմա էլ իրենց կարճ խելքով մտածում են, որ կարող են «Զանգեզուրի միջանցքն» իրենց վերահսկողության տակ վերցնել և գոնե այդպես վերահսկելի դարձնել՝ չհասկանալով, որ «զանգեզուրյան միջանցքի» շահառուները՝ Արևմուտքը և Թուրքիան, ընդամենը 10 օրվա մեջ ռուսներին դուրս կշպրտեն «Զանգեզուրի միջանցքից», եթե հանկարծ այն բացվի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Տգետ ռուսները, չհասկանալով, թե ինչպես նույն Արևմուտքն իրենց թիկունքում Նիկոլի հետ միասին Արցախը հանձնեց Ադրբեջանին և հետո իրենց մեղադրեց անգործության համար, վաղը-մյուս օրը նույնը Նիկոլն անելու է ռուսների գլխին, ասելու է՝ ուզեցին՝ տվեցինք, հիմա չեն կարողացել վերահսկել, թուրքերն են վերցրել»,- նկատեց նա:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ի շահառուներն են Արևմուտքը և Թուրքիան:

Օրերս ՌԴ դեսպանը կանչվել էր Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ասվել էր, որ Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին: Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Ռուսաստանի դեսպանին կանչել է հանդիպման այն բանից հետո, երբ Մոսկվան վերջերս աջակցեց Հայաստանի տարածքով Բաքուն և Նախիջևանը կապող միջանցքին: Երեկ էլ Իրանի արտգործնախարարն Իքս-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հարևանների տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիք կարմիր գիծ է Իրանի համար:

«Իրանում շատ լավ հասկանում են, որ ինչպես ռուսներին բացահայտ փչացրեցին ամբողջ աշխարհի աչքի առաջ Արցախում, նույնը լինելու է «Զանգեզուրի միջանցք»-ում: Նիկոլը շատ պրոֆեսիոնալ կերպով այդ միջանցքը ռուսների ձեռքով է տալու թուրքին: Ինչպես ռուսների ձեռքով, փչացնելով ռուսներին, Արցախը տվեց Ադրբեջանին, ամեն ինչում ՌԴ-ին մեղադրեց, վաղը-մյուս օրն ասելու է՝ «Զանգեզուրի միջանցք»-ում ռուս սահմանապահներն էին կանգնած, ի՞նչ եղավ, որ այսպես եղավ, ռուսն է տալիս»,- ասաց Գագիկ Համբարյանը՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանին Իրանի ակտիվությունը բացարձակ ձեռնտու չէ:

«Իրանը պաշտպանում է իր շահերը, և ես չեմ բացառում, որ եթե ՌԴ անմիջական ակտիվ մասնակցությամբ հանկարծ այդ «զանգեզուրյան միջանցք»-ի ծրագիրն իրականացվի, Իրանը կարող է, ինչպես շատ դեպքերում են ասում, վերականգնել պատմական արդարությունը, որը, ըստ որոշ իրանցիների՝ խախտվել է 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով, երբ իրենք այս տարածքները զիջել են Ռուսաստանին… Չի բացառվում, որ Հայաստանը վերածվի հարավկովկասյան Սիրիայի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



168.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре