• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋԸ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ․ «Հրապարակ» 19.07.2024

ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋԸ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրություն գրելու նպատակով ձեւավորված Սահմանադրական խորհուրդը, ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին, տեւական դադարից հետո, հերթական նիստն է հրավիրել ու քննարկել նոր սահմանադրության հարցը եւ հատկապես նոր սահմանադրության մոդելի հարցը։

Հիշեցնենք, որ Ալիևն է պահանջում Հայաստանից՝ փոխել Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանն էլ, ընդառաջ գնալով այդ պահանջին, իր կուսակից Արուսյակ Ջուլհակյանի ձեռքով Խորհրդի օրակարգ է մտցրել այդ հարցը:

Ուշագրավ է, որ Ջուլհակյանը խորհրդի անդամների բազում հարցադրումներին ի պատասխան պնդել է, թե ինքն անձամբ է ցանկանում, որ Սահմանադրությունը փոխվի, այլ ոչ թե կուսակցության կամ առավել եւս այլ պետության ղեկավարի ցանկությունն է առաջ տանում: Ավելին, Խորհրդի անդամներից ոմանց հարցերին ի պատասխան՝ նա չի էլ թաքցրել, որ դեմ չէ Սահմանադրության նախաբանը փոխելուն՝ ասելով, որ դրա հասցեատերը ՍԴ-ն է, որը պիտի հավանություն տա նման փոփոխությանը»:

168.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре