• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է. ՓԱՇԻՆԱՅՆԻ ԵՎ ԶԵԼԵՆՍԿՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ 12.02.2024

ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է. ՓԱՇԻՆԱՅՆԻ ԵՎ ԶԵԼԵՆՍԿՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Այն շուտով կհատի 12 մլրդ-ի շեմը: Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, արեսկզբի համեմատ պարտքն աճել է 714 մլն դոլարով կամ 6.7%-ով։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2018 թ․ մայիսի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 704 մլն դոլար:

Արտաքին պարտքի հիմնական մասը միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերն են։

Հայաստանը շարունակում է նոր վարկեր ներգրավել սոցիալ-տնտեսական ծրագրերն իրականացնելու համար։ Այդ վերցրած պարտքը տնտեսության մեջ ներդրում չի դառնում, չի ստեղծում հավելյալ արժեք ու անհեռանկար է դառնում դրա սպասարկումը։

Հետաքրքրական է, որ միշտ բոլոր առումներով համեմատվել սիրող իշխանությունը այս թեմայով լռում է: Աննախադեպ ոչինչ չկա, ուղղակի 6 տարում արտաքին պարտքն է կրկնապատկվել:

Նման ցուցանիշ՝ պետական պարտքի կրկնապատկում, վերջին շրջանում արձանագրվել է նաև Ուկրաինայում: Երկրի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի պետական պարտքը կրկնապատկվել է և հասել 5,5 տրիլիոն գրիվնայի (ավելի քան 145 միլիարդ դոլար):

Եթե Ուկրաինայի դեպքում պարտքի կուտակումը կարող է արդարացվել, երկիրը գրեթե երկու տարի է գտնվում է պատերազմական իրավիճակում, Հայաստանի դեպքում բազմաթիվ հարցեր են առաջանում: Իսկ իշխող ուժը շարունակում է պնդել, որ ցուցանիշը մտահոգիչ չէ, իսկ փողի խնդիր էլ չկա, բայց կառավարության գրեթե ամեն նիստին նոր վարկի են համաձայնություն տալիս:

past.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре