• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՓԼՈՒԶՈՒՄ՝ ԵՐևԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՑՕԹՅԱ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ․ ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ 22.10.2023

ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՓԼՈՒԶՈՒՄ՝ ԵՐևԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՑՕԹՅԱ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ․ ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի ու 1-04 վթարային ծառայության ներկայացուցիչները:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Նշված վայրից օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել 2-ին՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկին՝ «Արմենիա» բԺշկական կենտրոն:

Տարածքը պարեկները սահմանազատել են:

Ըստ նախնական տեղեկությունների կիսաբացօթյա սրճարանի խոհանոցային և արտաքնոցի հատվածում պայթյուն է տեղի ունեցել և փլուզում:

Առաստաղի բավականին հատված փլուզվել է, կոտրվել են պատուհաններ և գույքի մի հատված վնասվել է:

Տարածքը գազաֆիկացված չէ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պայթյունը գազից չի առաջացել:

Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը և հնարավոր է դեպքի վայր ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

www.iravunk.com


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре