• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ ՀԱՆԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԱՅՍՏԵՂԻՑ. ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ. Ռուբեն Վարդանյան 10.05.2023

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ ՀԱՆԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԱՅՍՏԵՂԻՑ. ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ. Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ ձեզ պառակտեն եւ դուք այստեղից դուրս գաք: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով ռուս խաղաղապահներին:

«Ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որ հայերը հիասթափվեն, դա չի ստացվելու: Ադրբեջանին չի հաջողվելու հանել խաղաղապահներին այստեղից: Ես վստահ եմ, որ դուք էլ եք դա հասկանում եւ մենք կողք կողքի պետք է կանգնենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները, կատարեք այնպես, ինչպես պետք է: Գիտեմ՝ դա դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք:

Դիմում եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների ղեկավարներին: Ադրբեջանը թքում է ձեր վրա, ասում է՝ չեմ ենթարկվում ոչ մի դատարանի որոշման: Դուք ուժ չունե՞ք, չեք կարող ասել՝ Ադրբեջան, դու ով ես, կատարիր այն, ինչը ստորագրել ես»,-ասաց նա:

past.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре