• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՎԱՂԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ 03.04.2023

ՎԱՂԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները ապրիլի 3-ին կհանդիպեն Մոսկվայում, այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

Բոլոր պատվիրակություններն արդեն ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ խորհրդակցությունների հիմնական նպատակը կլինի Թուրքիային և Սիրիային մերձեցնելը։

Իր հերթին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հույս է հայտնել, որ «միջնորդական առաքելությունը կօգնի կարգավորել թուրք-սիրիական հարաբերությունները և կավարտվի ընդհանուր հաջողությամբ»։

www.tert.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре