• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԵՍ ԱՅՆ ԿԼՈՒԾԵՄ 24 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ԹՐԱՄՓԸ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 28.03.2023

ԵՍ ԱՅՆ ԿԼՈՒԾԵՄ 24 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ԹՐԱՄՓԸ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ կարող է մեկ օրում վերջ տալ Ուկրաինայում ռազմական հակամարտությանը։ Նա պնդել է, որ կարող է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Եթե այս հարցը չլուծվի մինչև հաջորդ ընտրությունները, ինչը հնարավոր է, և հնարավոր է նաև, որ մենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ լինենք այս հիմարների հետ, որոնք անում են այս ամենը», - նշել է Թրամփը՝ նկատի ունենալով պատերազմն Ուկրաինայում։

«Մենք կարող եք հայտնվել միջուկային համաշխարհային պատերազմում, որի համեմատ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները նման կլինեն թխվածքաբլիթների: Սա անհավանական է, քանի որ մենք ունենք մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ են անում: Բայց եթե հակամարտությունը չլուծվի, ես 24 ժամում այն կլուծեմ Զելենսկու և Պուտինի հետ», - շարունակել է Թրամփը:

ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ ունի «մեկօրյա» լուծում, որն ինքը կառաջարկի ընտրվելու դեպքում, որը էլ կլուծի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը:

Միևնույն ժամանակ Թրամփն ասել է, որ ինքը չի կարող իր ծրագիրը բացահայտել այս պահին, քանի որ այն չի կարող օգտագործվել պատերազմող երկրների միջև պաշտոնական բանակցություններում։

Նա բազմիցս քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ուկրաինայում իրավիճակի նկատմամբ նրա վերաբերմունքի համար։ Թրամփը որոշել է ուկրաինական հակամարտությունը դարձնել իր նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։ Դեռ մարտին նա խոստացել էր դադարեցնել ռազմական գործողությունները 24 ժամում և տասը րոպեում համոզել եվրոպացի դաշնակիցներին ավելի շատ գումար ծախսել Ուկրաինայի վրա։

www.tert.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре