• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԻՆՉՊԵՍ ԿՓՈԽՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ. Politico 18.03.2023

ԻՆՉՊԵՍ ԿՓՈԽՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ. Politico

Թուրքական ընդդիմությունը վստահ է, որ կարող է ապասառեցնել Եվրամիությանն անդամակցության բանակցությունները և վերջ տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու Անկարայի վետոյին, եթե մայիսին կայանալիք թեժ նախագահական ընտրություններում իրենց միասնական թեկնածուն հաղթի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ունալ Չևիքյոզը Politico-ին պատմել է իրենց հաղթանակի դեպքում երկրի արտաքին քաղաքականությունում սպասվող փոփոխությունների մասին։

Ակնկալվում է, որ մայիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում Էրդողանին կառավարման երկու տասնամյակի ընթացքում սպասվում է ամենաթեժ մրցապայքարներից մեկը, և դիտորդները ուշադիր հետևում են՝ պարզելու, թե արդյոք նոր կառավարությունը կարող է գծել ավելի արևմտամոտ քաղաքական ուղեգիծ: Պարբերականը նաև հիշեցնում է, որ 2018 թվականից ի վեր Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները փակուղի են մտել երկրի դեմոկրատական հետընթացի և նրա դատական համակարգի քաղաքականացման պատճառով:

«Մենք պատրաստվում ենք սկսել ներքաղաքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Սա ուղիղ ուղերձ կլինի մեր բոլոր դաշնակիցներին և եվրոպական բոլոր երկրներին նրա վերաբերյալ, որ Թուրքիան վերադարձել է ժողովրդավարության ճանապարհին, և դա, անշուշտ, շատ լուրջ փոփոխություն կստեղծի Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ ընկալման մեջ»,- Politico-ին տված հարցազրույցում ասել է պաշտոնաթող դիվանագետ Չևիքյոզը, որը որպես դեսպան աշխատել է Բաքվում, Բաղդադում և Լոնդոնում:

Երբ նրան հարցրել են ԵՄ երկրների (մասնավորապես Ֆրանսիան և Ավստրիան) մասին, որոնք ավանդաբար թշնամաբար են տրամադրված Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում, Չևիքյոզն ընդգծել է դիվանագիտական գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Էրդողանի՝ Եվրոպայի հետ առճակատման քաղաքականության տակ գիծ քաշելու համար:

«Մենք ուզում ենք, որ մեր երկիրը դառնա ժողովրդավարական երկիր՝ որպես քաղաքակիրթ ազգերի համայնքի անդամ», - ասել է նա։

Չևիքյոզը նաև ասել է, որ ընդդիմադիր դաշինքը չի արգելափակի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես դա անում է Էրդողանը։

«Կարծում եմ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը կբարձրացնի և կամրապնդի ՆԱՏՕ-ի պես հավաքական պաշտպանության կազմակերպության անվտանգությունը», - հավելել է նա:

Չևիքյոզը նաև ասել է, որ Քըլըչդարօղլուի ղեկավարությամբ Թուրքիան պատրաստ է շարունակել միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և երկարաձգել հացահատիկի սևծովյան գործարքը։

«Ներկայումս Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին ասիմետրիկ են, քանի որ Թուրքիան մեծապես կախված է Ռուսաստանից էներգակիրների ներկրումից: Մենք պարզապես կընդգծենք այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Ռուսաստանի հետ մեր քննարկումներում, անշուշտ, կձգտնեք հավասար հարաբերությունների, բայց նաև կհիշեցնենք Ռուսաստանին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»:

Մինչդեռ հարևան Հունաստանի հետ լարվածության սրման վերաբերյալ Չևիքյոզն ասել է, որ Հունաստանի արձագանքը Թուրքիայում անցյալ ամիս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերին «տվել է նոր հնարավորություն և ստեղծել նոր միջավայր»:

Երկու երկրներում էլ ընտրություններ են լինելու, և, հավանաբար, ընտրությունները նույն օրը կլինեն: Այսպիսով, սա նոր հորիզոն կբացի երկու երկրների առջև», - եզրափակել է նա:

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Պետության ներկայիս ղեկավար Էրդողանը մտադիր է կրկին մասնակցել դրանց՝ որպես Հանրապետական դաշինքի միասնական թեկնածու։ 69-ամյա Էրդողանը երկիրը ղեկավարում է 2014 թվականից։ Նրա մրցակիցը կլինի ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Իր նպատակների թվում 74-ամյա քաղաքական գործիչը նշել է վերադարձը կառավարման խորհրդարանական համակարգին, որը լուծարվել էր Էրդողանի կողմից 2017 թվականին։

iravunk.com


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре