• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱՐՔ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ՞, ԹԵ՞ ԻՐԱՆԻ ԴԵՄ ԵՆ ԶԻՆՈՒՄ ԲԱՔՎԻՆ․ «Փաստ» 12.03.2023

ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱՐՔ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ՞, ԹԵ՞ ԻՐԱՆԻ ԴԵՄ ԵՆ ԶԻՆՈՒՄ ԲԱՔՎԻՆ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

dzen.ru–ն «Պատերազմ Հայաստանի՞, թե՞ Իրանի հետ. Իսրայելը Բաքվին գաղտնի զինել է միլիարդավոր դոլարների զենքով» վերնագրով հոդվածում գրում է, որ իսրայելական Haaretz հրատարակությունը հետաքննություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գաղտնի գործարք է իրականացվել։ Բանն այն է, որ հայտնի է դարձել Բաքվի և Իսրայելի միջև ավելի քան 90 թռիչքի մասին. դրանք օգտագործվել են պայթուցիկ նյութերի արտահանման համար։

Ստացվում է, որ 7 տարի ադրբեջանցիներն ու իսրայելցիները, չտեղեկացնելով ոչ մեկին, գաղտնի են իրականացրել այդ գործարքը։ Թռիչքներն իրականացրել է ադրբեջանական «Silk Way Airlines» ընկերությունը։ Գործով ներգրավված լրագրողները հայտնել են, որ Թել Ավիվը միլիարդավոր դոլարների զենք է փոխանցել Բաքու։ Սակայն նման «լավությունը» անպատասխան չի մնացել, զենքի դիմաց Ադրբեջանը նավթ է փոխանցել Իսրայելին։ Բացի այդ, ադրբեջանական կողմը Իսրայելին իրավունք է տվել տեղեկատվություն ստանալ և մուտք գործել Իրան։

Նման կերպ Իսրայելը վերահսկում է այն ողջ իրավիճակը, որը տեղի է ունենում Իրանում։ Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Բաքուն սահմանակից է Թեհրանին։ Համացանցից օգտվողները եկել են այն եզրակացության, որ Իսրայելը զինում է Բաքվին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հետագա բախումների համար։ Սակայն որոշներն էլ կարծում են, որ Իսրայելը պարզապես զենք է կուտակում Բաքվում, որպեսզի հետո կռվի Իրանի դեմ։

past.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре