• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊՈՒՏԻՆԸ ՉԻ ՊԱՐՏՎԻ, ԻՍԿ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է. Politico 02.02.2023

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊՈՒՏԻՆԸ ՉԻ ՊԱՐՏՎԻ, ԻՍԿ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է. Politico

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բացահայտ հարցականի տակ է դրել Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան պետության կենսունակությունը։ Այդ մասին գրում է Politico-ն։

Ըստ պարբերականի՝ Օրբանը վերջերս արտասահմանյան պահպանողական գործիչների խմբին ասել է, որ Ռուսաստանին արդեն հաջողվել է Ուկրաինան վերածել անկառավարելի ավերակի:

«Այն այժմ Աֆղանստան է դարձել: Վլադիմիր Պուտինը չի պարտվի, և ժամանակը Ռուսաստանի կողմից է: Ուկրաինան այժմ «ոչ մեկի երկիր» է», - ասել է Օրբանը կլոր սեղանի ժամանակ, որը որի մասին գրվել է The American Conservative հանդեսում։

«Մեր հիմնական մարդասիրությունը և բարոյականության զգացումը պահանջում են, որ մենք ամեն ինչ անենք՝ սառեցնելու առաջնագիծը, որպեսզի հրադադար հաստատվի և սկսվեն բանակցությունները», - ասել է Օրբանը:

www.tert.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре