• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, ԵՎ ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՏ Ի՞ՆՉ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ 08.01.2023

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, ԵՎ ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՏ Ի՞ՆՉ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Past.am-ի տեղեկություններով, հրաժարականը նախ և առաջ առնչվում է Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «շփումներին», ինչի մասին վերջերս ակնարկել էր այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Հիշեցնենք, որ, ըստ տարածված տեղեկությունների, այդ «շփումները» նաև Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ են եղել: Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է, որ Արցախի ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչների՝ Ադրբեջանի հետ շփումները պետնախարար Ռուբեն Վարդանյանի համար միասին աշխատելու առումով, այսպես կոչված, «կարմիր գիծ» են: Ըստ այդմ, այս հարցում պետնախարարի հետ առաջացած խոր հակասությունների պատճառով էլ Բալասանյանը հրաժարական է ներկայացրել:

Արմեն Դավթյան
past.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре