• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ. ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՄԵՆՔ ԴԱ ԿԱՊԱՑՈՒՑԵՆՔ». Տիգրան Վարդանյան 19.06.2022

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ. ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՄԵՆՔ ԴԱ ԿԱՊԱՑՈՒՑԵՆՔ». Տիգրան Վարդանյան

«Ովքեր ասում են՝ շարժումը մարում է՝ ղալաթ են անում: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սրանց չենք հեռացրել: Միանշանակ այս պայքարի հանգրվանը հաղթանակն է: Սա Հայաստանի և Արցախի հաղթանակն է լինելու՝ ներքին թշնամու դեմ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ ընդգծելով՝ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է:

Շատ քննարկվեց, թե ինչու Սերժ Սարգսյանը շարժման առաջնորդ հռչակեց Իշխան Սաղաթելյանին:

Շատերի համար անակնկալ էր այդ հայտարարությունը: Տիգրան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ օրինակ՝ դուք Իշխան Սաղաթելյանի՞ն եք համարում այս շարժման առաջնորդը, չէ՞ որ ի սկզբանե հայտարարվել էր, որ սա ապակենտրոն ցանցային պայքար է:

«Սերժ Սարգսյանի արած հայտարարության հետ միանշանակ համաձայն եմ: Իշխան Սաղաթելյանը, ինչպես ինքն է անձամբ հայտարարել, պատասխանատվություն է կրում և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների համար: Ճիշտ է՝ սխալ կլինի ամեն ինչ բարդել միայն Իշխան Սաղաթելյանի վրա, որովհետև ինչպես սկզբից նշեցինք, սա ապակենտրոն պայքար էր, և բոլորս էլ մեր չափաբաժնով պատասխանատվություն կրում ենք»,- ի պատասխան՝ ասաց նա:

Տիգրան Վարդանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը «պասերով խաղալով՝ մեր հայրենիքը տանում են դեպի վերջնական կործանման»:

Նա ընդգծեց՝ ընդդիմադիր շարժումը ցույց է տվել, որ հանրության լայն շերտեր պատրաստ են ներգրավվել գործընթացում. «Ակնհայտ է, որ Հայաստանի ճնշող մեծամասնությունը դեմ է կապիտուլյանտին: Ակնհայտ է, որ մեր հայրենակիցներն արթնացել են և սկսում են սիրել իրենց հայրենիքն ավելի շատ, քան թե ատել նախկիններին: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, և առաջիկայում մենք դա կապացուցենք՝ սրանց իշխանությունից հեռացնելով: Ուզում եմ մեր հայրենակիցները հստակ ֆիքսեն, որ սա միայն Փաշինյանին չի վերաբերում, իր խունտային էլ է վերաբերում, այն մարդկանց, ովքեր շատ թե քիչ ներգրավվածություն են ունեցել Արցախի 70 տոկոսից ավելիի հանձնման գործընթացին, այն մարդիկ, ովքեր պատճառ են հանդիսացել 5000 և ավելի տղաների զոհվելու, այն մարդիկ, ովքեր տղաների մասունքներն ու մարմինները դիահերձարանների նկուղներում էին պահում՝ պարկերի մեջ, այս սրիկաները բոլորը պատասխանատվություն են կրելու և հայտնվելու են բանտախցերում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում


168.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре