• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
«ԳԵՐԱԳՈՒՅՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՎԱԽԵՑԱԾ Է». Դավիթ Ջամալյան 28.04.2022

«ԳԵՐԱԳՈՒՅՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՎԱԽԵՑԱԾ Է». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ կառավարական շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելը և անօգնական թողնելը «այլասերված նիկոլական բարքերի ողբերգական, բայց կանխատեսելի հետևանքներից մեկն է»:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ նման ձևով այդ շարասյունը արդեն երկար ժամանակ է երթևեկում Հայաստանում. «Դուք կհիշե՞ք, որ մոտ մեկ տարի առաջ Սյունիքում մեր պայքարի ակտիվ գործիչներից մեկի մեքենայի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է շարասյան միջից այդ պահպանության մեքենաներից մեկը դուրս գալիս հանդիպակաց երթուղի, և ուղղակի հրաշքով այդ ակտիվիստը կարողանում է փախցնել մեքենան և վթարի չենթարկվել: Ես երեկոները մի քանի անգամ հանդիպել եմ, թե սորոսական պարեկային ծառայությունը ինչ արագությամբ է գնում: Անպատժելիության մթնոլորտ է: Այս մարդը ոստիկանության որոշ աշխատակիցների մոտ սպանել է մարդկայինը, մենք հիմա էլ ենք տեսնում ոստիկանների, որոնց մեջ մարդկային ոչինչ չկա. Ոչ միայն հայկական ոչինչ չկա, մարդկային էլ ոչինչ չկա: Հիմա այդ անպատժելիության մթնոլորտն է պատճառը, որ նման այլանդակ կերպով իրենք շարժվում են քաղաքով»:

Նա դիմեց այն ոստիկաններին, որոնք «ինքնամոռաց, հերթական պարգևավճարի ակնկալիքով՝ հատուկ ընդգծված դաժանությամբ ուզում են ցրել» պայքարի դուրս եկած քաղաքացիներին. «Ձեզ այսպես զոհելու է, ինչպես զոհեց այդ շարասյան՝ իրեն հավատարիմ ծառայող ոստիկանին: Այս ամենի պատճառը մեկն է՝ գերագույն կապիտուլյանտը վախեցած է, շատ վաղուց օտարված է իրեն իշխանության բերած ժողովրդից, անդունդ ու անջրպետ կա, որն օրեցօր ավելի մեծանում է, և հերթական անգամ, երբ սարսափած ճողոպրել է, սպանել են հղի կնոջ: Սա հատկանշական է, որ դուրս էլ չեն եկել օգնելու: Լավ, պահպանության հետ կապված կանոններ կան, ինքը կարող էր և դուրս չգալ, բայց որևէ մեկը չէ՞ր կարող դուրս գալ այդ շարասյան միջից: Իր անվտանգությունը հիմա մեզ շատ պետք է, ինքը պետք է պատասխան տա: Չգիտեմ՝ ով է շահագրգռված, որ իր հետ կապված փորձանքներ լինեն, բայց այս ոտքի ելած արժանապատիվ քաղաքացիները դրանում շահագրգռված չեն, ինքը ողջ-առողջ պետք է պատասխան տա ամեն ինչի համար, նաև այս սարսափելի ողբերգության համար»:

Դավիթ Ջամալյանը վստահ է, որ այս անգամ փողոցային պայքարը հաջողելու է:

«Փաշինյանը բարոյական տաբուներ չունի, Դարվինը կենդանի լիներ՝ գուցե որպես նոր գիտական աշխատանքի օբյեկտ՝ ուսումնասիրեր սրան: Սա չունի բարոյական որևէ տաբու, իր շուրջը հավաքվածներն էլ չունեն, իր պահպանությամբ զբաղվողներն էլ չունեն: Սա շատ խորը հաշվարկված անգլոսաքսոնական տեխնոլոգիա է, երբ դու քեզ շրջապատում ես մարդկանցով, ում հետո հանցակից ես դարձնում ու հետո ատելություն ես սերմանում այլոց նկատմամբ: Բայց այդ զանգվածի թիվը փոքր է, իրենք կարողանում են ինչ-որ քայլերի դիմել, երբ ակցիաներին քիչ մարդ է մասնակցում: Կոմիտաս փողոցի երթը շատ խորհրդանշական էր. երբ անգամ մի քանի հազար պայքարելու պատրաստ մարդու ներկայությունը թույլ չտվեց այդ ոստիկան կոչեցյալներին իրենց սև գործն առաջ տանել: Փաշինյանն ամենայն հավանակությամբ արդեն մտածում է ինչ-որ երաշխիքների մասին, ինքը որքան էլ վախկոտ լինի ու բարոյական տաբուներ չունենա, պետք է հասկանա, որ ուժի կիրառումը իր դեմ է աշխատելու, անկանխատեսելի է դարձնելու զարգացումները»,- ասաց նա:

Դավիթ Ջամալյանի գնահատմամբ՝ մարդու ինտելեկտը պետք է մթագնած լինի, որ հավատա Փաշինյանի հայտարարություններին. «Այս մարդը ստի, կեղծիքի վիրտուոզ է, այս մարդը երևի Աստծուն խաբելով էր ծնվել, երևի Աստված չէր նախատեսել, որ պետք է ծնվի, նա Աստծուն էլ է կարողացել խաբել, որ ծնվել է ու դարձել է պատուհաս մեր գլխին: Հիմա ո՞նց կարելի է այս մարդուն հավատալ: Տարբեր հայտարարություններով փորձում են բթացնել, բայց նրանք աշխատում են միայն իրենց կուրորեն հավատացողների վրա»:

Նա կոչ արեց ժողովրդին՝ լինել ակտիվ, մասնակցել պայքարին. «Կանգնեք՝ ում կողքն ուզում եք: Շատ անհատներ կան, որ էլի իրենց դեմքով դուրս են եկել պայքարի, գնացեք նրանց կողքին կանգնենք, գնացեք մենակ կանգնեք հրապարակում՝ ձեր խոսքն ասեք: Բայց տեսնելով ոգևորությունը, օր օրի ավելի մասսայական դառնալը պայքարի, ես այն հույսն ունեմ, որ շատ շուտով ունենալու ենք իշխանափոխություն և լծվելու ենք պետությունը վերականգնելու բարդ գործին»:

Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից հիմա պատերազմ սկսելու խոսակցությունները «նիկոլական նենգ թեզեր» են. «Այդ 30 կետանոց հայտարարությունը ՌԴ-ի հետ ստորագրվեց, որպեսզի պատերազմ չլինի, ինքը դա ճարահատյալ ստորագրեց, ուղղակի ՌԴ-ն դրեց նրա դիմաց, նա էլ ստորագրեց: Պատերազմը ձեռնտու չէ ՌԴ-ին և Իրանին, հետևաբար, տեսնելով ներկայիս վայրիվերումները՝ ռուսական կողմն ուղղակի կանխարգելիչ քայլերի դիմեց, ստեղծեց այն իրավական հիմքը, որ եթե հանկարծ անգլոսաքսոնական ուժերի ուղղորդմամբ Ալիևը գնա արկածախնդրության, իրենք օպերատիվ միջամտելու իրավաքաղաքական հիմք ունենան: Այնպես որ, մեծ պատերազմ չի լինի, բայց միանգամայն տրամաբանական է, որ երկու հարազատներ իրար հետ կապ հաստատեն, Ալիևը ձեռք մեկնի իր օղլուին և այստեղ իրավիճակը բեկելու համար՝ սահմաններին լարվածություն առաջացնի: Որքան հասկանում եմ՝ Ներքին Հանդի հատվածում իրենք փորձում են ինչ-որ բան անել, բայց այդ տեղային բնույթի լարվածությունները, ընդհակառակը՝ մեր հանրությանն էլ ավելի կմոբիլիզացնեն՝ հաղթանակն ավելի շուտ ձեռք բերելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում


168.am


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре