• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՓԱԿԵՑԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿՈՒՏԸ ՆԵՏԵՑԻՆ ԴԱՇՏ 21.11.2021

ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՓԱԿԵՑԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿՈՒՏԸ ՆԵՏԵՑԻՆ ԴԱՇՏ

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է.

– Հիշո՞ւմ եք, թե օրեր առաջ, երբ ադրբեջանցիներն ըստ էության փակեցին ճանապարհները Սյունիքում, իշխանությունները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թե բա Երևան–Կապան օդային չվերթ է էսա ուր-որ է բացվում։

Կարծես ուսուցիչները պիտի ինքնաթիռով թռնեին Գորիսից գյուղեր դասեր վարելու համար...

Իսկ երեկ առանց աղմուկի թեման փակվեց. ընկերությունը, որն իբր պետք է այդ չվերթներն իրականացներ, հետ կանչեց դիմումը։

Այս ամենն առավել զավեշտալի է, երբ նայում ես ամսաթվերին...

  • Նոյեմբերի 11-ին կառավարությունից հայտնում են, թե 2022-ից կանոնավոր չվերթներ կիրագործվեն Երևանից Կապան։
  • Նոյեմբերի 14-ին Կապանում ՏԻՄ ընտրություններ են։
  • Նոյեմբերի 16-ին ավիանկերությունը հետ է կանչում չվերթներ իրականացնելու իր դիմումը։

www.iravunk.com


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре