• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԻՐԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄՈՏ ԵՎ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ. Իրանի ԱԳ նախարարը դիմել է Ադրբեջանի նոր դեսպանին 02.10.2021

ԻՐԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄՈՏ ԵՎ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ. Իրանի ԱԳ նախարարը դիմել է Ադրբեջանի նոր դեսպանին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում և երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները, գրում է irna.ir-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն», – ասել է Ամիրաբդոլլահյանը Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպանի հետ հանդիպմանը:

Նա կրկնել է, որ երկրներն իրավունք ունեն զորավարժություններ անցկացնել իրենց տարածքներում`պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը:

Ամիրաբդոլլահյանը նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև փոխգործակցության կարևորությունը:

www.iravunk.com


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре