• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ 30.06.2021

ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կմեկնի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի արդիական հարցեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անդրկովկասում տիրող իրավիճակը կդառնա բանակցությունների եւս մեկ կարեւոր թեմա:

Մեկնաբանելով Շուշիի հռչակագիրը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկան ճիշտ չի համարում ԼՂ-ում կարգավորմանն առնչվող թեմաները տարածաշրջանի պետությունների արտաքին կապերի հետ խառնելը: Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում բազմաթիվ ջանքեր են գործադրվում խաղաղ ուղղությամբ շարժվելու համար:

Բացի այդ, հունիսի 24-ին ՌԴ եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ դրական են գնահատել ԼՂ-ում ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման հսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը:

www.iravunk.com


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре