• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
Ահազանգ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՔՎԵԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ 15 ՐՈՊԵ ՄՈՒՏՔԻ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ԲԱՐԵՒՈՒՄ ՈՒ ՇՓՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ 20.06.2021

Ահազանգ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՔՎԵԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ 15 ՐՈՊԵ ՄՈՒՏՔԻ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ԲԱՐԵՒՈՒՄ ՈՒ ՇՓՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50 մ հեռավորությունից:

Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ-ի օգտին քարոզչությանը:

ԸՆԴԳԾԵՄ 15-20 րոպե է արդեն, ինչ Ալենն իր ջերմ բարևելով ու տարածքում ընտրողի հետ տետ ա տետ շփվելով ուղղորդում է ընտրողներին»:

www.iravunk.com


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре