
ՈՎ ՀԱՆՁՆԵՑ ՇՈՒՇԻՆ ԵՎ ՏՎԵՑ ԳԵՐՈՒԹՅԱՆ. ԱՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
«Շուշին գրավվելն անհնար էր, Շուշին հնարավոր էր միայն հանձնել: Եվ այսօր որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ Շուշին հանձնվեց եւ տրվեց գերության: Պարտադիր է չէ լինել ռազմական գործիչ հասկանալու համար, թե ինչ կատարվեց հոկտեմբերի 18-19-ից հետո, երբ բոլորը գիտակցում էին, որ պատերազմն այլեւս պետք է կանգնեցնել: Որովհետեւ օրվա ընթացքում ունենում էինք հարյուրավոր զոհեր, իսկ դրանից վեր ողբերգություն չկա: Բազմաթիվ էին կոչերը նաեւ մեր քաղաքական թիմի կողմից, որ պատերազմը պետք է անհապաղ կանգնեցնել, բայց ապարդյուն: Մեզ համար հասկանալի էր, որ սա այլեւս ինչ-որ մեկի կողմից գրված սցենարի իրականացում էր գնում, պատերազմի բեմականացում էր, որտեղ, ցավոք, զոհերն ու հայրենիքի կորուստն իրական էր», – «Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով պատերազմից ութ ամիս անց Շուշիի գրավման առեղծվածին, ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ընդգծելով.
– Շուշին չեն գրավվել, Շուշիին դավաճանել են:
Հ. Գ. Ո՞վ է իրականում իրականացրել Շուշիի օպերացիան, առհասարակ եղե՞լ են Շուշիի համար մարտեր, ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը չկանգնեցվեց պատերազմը, որտե՞ղ էր Սամվել Բաբայանը, ո՞վ իրավունք ուներ մտնել հայտնի բունկեր եւ ինչո՞ւ հենց այնտեղ վճռվեց Արցախի ճակատագիրը, այս եւ այլ ուշագրավ հարցերի պատասխանները դիտեք ամբողջական զրույցում
