• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ, ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Է. ԼԵՊՅՈԽԻՆ 21.10.2013

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ, ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Է. ԼԵՊՅՈԽԻՆ

Մաքսային միությունը ոչ թե կայսերական, այլ տնտեսական նախագիծ է, կարծում է ԵվրԱզԷս Ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրման Գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։

«Մաքսային միությունը կարևոր աշխարհաքաղաքական նախագիծ չէ և, առավել ևս, կայսերական նախագիծ։ Դա միավորում է` այդ միության երկրների միջև ապրանքաշրջանառությունն օպտիմալացնելու նպատակով»,– ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Լեպյոխինի խոսքով, ՄՄ–ի շուրջ աղմուկը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արևմուտքում այն ընկալվել է որպես աշխարհաքաղաքական նախագիծ, և հետխորհրդային երկրների առջև ընտրություն է դրվել «կամ–կամ» ձևաչափով` կամ համագործակցություն ԵՄ–ի, կամ ՄՄ–ի հետ։

«Ռուսաստանը հարցը երբեք այդպես չի դրել, թեև Արևմուտքում դրանում նրան մեղադրում էին... Հակառակը, նա միշտ դրել է այն հարցը, որ իր համար առաջնահերթ է տնտեսական կապերի օպտիմալացումը, և դրա համար դեպի Եվրոպա դուռը չի փակվում»,– ավելացրեց նա։

Լեպյոխինն ընդգծեց նաև, որ Հայաստանի անդամակցումը ՄՄ–ին բխում է իր երկարաժամկետ շահերից։

«Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3–ին ընդունած որոշումը` ՄՄ–ին Հայաստանի անդամակցության մասին, նշանակալի է ոչ միայն ՄՄ շահերի, այլ նաև դրա կազմում ընդգրկված երկրների, նախևառաջ, Հայաստանի շահերի տեսանկյունից։ Ընդ որում, ելնելով ոչ միայն ընթացիկ, այլ նաև երկարաժամկետ տնտեսական շահերից, ինչպես նաև աշխարհում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական դասավորվածությունից»– ասաց նա։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունների արդյունքում հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ ՄՄ–ին միանալու և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ ՄՄ–ին միանալու որոշումը արևմտամետ ուժերի վրդովմունքի պատճառ դարձավ Երևանում։


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре