«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ամառային դպրոց-գիտաժողովի հինգերորդ դասընթացը
Հուլիսի 21-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» ամառային դպրոց-գիտաժողովի հինգերորդ դասընթացը։
Զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ Սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ա.Աթանեսյանը և ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Ա.Տեր-Հարությունյանը։
Ա.Աթանեսյանը ներկայացրեց «ՀՀ Ազգային տեղեկատվական անվտանգության սպառնալիքների գնահատման մակարդակներն ու դրանց կանխման ռազմավարությունները» թեման
։ Զեկուցմանը հաջորդած հետաքրքիր քննարկման ժամանակ հնչեցին հարցեր, մասնավորապես՝ ներպետական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ՀՀ տեղեկատվական անվտանգության մարտահրավերների շուրջ։
Ա.Տեր-Հարությունյանի զեկուցումը նվիրված էր «ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեությունը ազգային անվտանգության ապահովման համատեքստում» թեմային
։ Դասընթացի ներկաներին հետաքրքրում էին ԱԱԾ մարմինների դերի, նշանակության, ազգային անվտանգության սպառնալիքների կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հարցեր։









