«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ամառային դպրոց-գիտաժողովի երրորդ դասընթացը
Բաժանորդագրվել


Նոր Գրքեր


















Rambler's Top100

Версия для печати
20.07.2010

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ամառային դպրոց-գիտաժողովի երրորդ դասընթացը

Հուլիսի 16-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» ամառային դպրոց-գիտաժողովի երրորդ դասընթացը։


Զեկուցումներով հանդես եկան փորձագետ Լ.Այվազյանը և PR ասոցիացիայի փոխնախագահ Ա.Սաղաթելյանը։





Լ.Այվազյանը հանդես եկավ «Միջազգային հարաբերություններ և իմիջի աշխարհաքաղաքականություն» թեմայով և ներկայացրեց երկրի իմիջի ձևավորման, միջազգային քաղաքականության մեջ իմիջի ունեցած դերի վերաբերյալ հարցեր։





Ա.Սաղաթելյանը ներկայացրեց «Տարածաշրջանային երկրների մոտեցումները տեղեկատվական, հոգեբանական անվտանգության խնդիրներին» թեման։ Զեկուցումից հետո ծավալված քննարկման ժամանակ հնչեցին, մասնավորապես, մեր տարածաշրջանի երկրների տեղեկատվական և հոգեբանական անվտանգությանն ուղղված ռեսուրսների վերաբերյալ հարցեր։