«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» Ամառային դպրոց-գիտաժողովի երկրորդ դասընթացը
Հուլիսի 14-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» խորագիրը կրող ամառային դպրոց-գիտաժողովի երկրորդ դասընթացը։
Զեկուցումներով հանդես եկան անվտանգության հարցերով փորձագետ Հ.Արզումանյանը և «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ս.Սարուխանյանը։
Հ.Արզումանյանը ներկայացրեց «Անվտանգության դոմենները ժամանակակից տեսություններում» թեման
։ Զեկուցմանը հաջորդած բուռն քննարկումների ժամանակ, մասնավորապես, արծարծվեցին Արցախի շուրջ վերջին զարգացումների, նոր մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ հարցեր։
Ս.Սարուխանյանի զեկուցումը նվիրված էր Հայաստանի էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին
։ Դասընթացի մասնակիցներին առանձնապես հետաքրքրում էր Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարի հարցը։ Զեկուցմանը հաջորդած դասախոս-ունկնդիր հարցուպատասխանը բավական հետաքրքիր էր։









