Լույս է տեսել
23.06.2010
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
«Նորավանք» ԳԿՀ,
ՀՀ Կրթության և գիտության նախարարության
Գիտության պետական կոմիտե
Ամառային դպրոց
ՀՀ Կրթության և գիտության նախարարության
Գիտության պետական կոմիտե
Ամառային դպրոց
(12.07.2010 – 23.07.2010)
«Նորավանք» ԳԿՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23/1
«Նորավանք» ԳԿՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23/1
Սույն թվականի հուլիսի 12-ից մինչև հուլիսի 23-ը «Նորավանք» ԳԿՀ-ն ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպում է ամառային դպրոց «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» խորագրով (կից ներկայացվում է ամառային դպրոցի ծրագիրը
Զեկուցումներով հանդես կգան փորձագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից։
Զեկուցումների թեզիսները նախորոք կտեղադրվեն այս կայքում։ Ամառային դպրոցը կանցկացվի «Նորավանք» ԳԿՀ –ում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23/1)։
Ամառային դպրոցին կարող են մասնակցել այդ ոլորտով հետաքրքրված մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողները, ինչպես նաև գիտության թեկնածուներ, լրագրողներ, ազգային անվտանգության ոլորտում աշխատող մասնագետներ։
Հաշվի առնելով մասնակիցների ակտիվությունը, կորոշվեն լավագույն մասնակիցները։
Ամառային դպրոցի ավարտին կհանձնվեն մասնակցության սերտիֆիկատներ։ Մասնակցել ցանակցողները պետք է tigranhar@noravank.am էլեկտրոնային փոստին ուղարկեն իրենց ինքնակենսագրությունը (CV) մինչև սույն թվականի հուլիսի 5-ը։









