• am
  • ru
  • en
Версия для печати
«Իրավունք». ԱՎԻՆՅԱՆԵՆՔ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԳՈՐԾԵՆ ԸՆԴԴԵՄ ՆԻԿՈԼԻ՞ 24.12.2025

«Իրավունք». ԱՎԻՆՅԱՆԵՆՔ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԳՈՐԾԵՆ ԸՆԴԴԵՄ ՆԻԿՈԼԻ՞

ՔՊ-ում, կարծես թե, նոր կրքեր են բորբոքվում: Իշխանական կուլիսներում շշուկներ են շրջանառվում, որ Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ստեղծել է ի համախոհների թիմ, որոնց հետ 2026 թվականին մասնակցելու է ընտրություններին իր օրակարգով, այն է՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

Ամենեւին զարմանք չի առաջացնի, եթե օդում կախված լուրերը, համապատասխանեն իրականությանը, քանի որ դեռեւս 2023 թվականից շրջանառվում էր մամուլում, որ Ավինյանի սիրտը վարչապետի աթոռ է ուզում: Ստացվում է, որ չբացառելով ասեկոսեները՝ հնարավոր է, Տիգրան Ավինյան, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյան եւ ՔՊ-ից այլ մերժվածներ համախմբվեն եւ իրենց «տղամարդու խոսքը» ասեն:

www.iravunk.com