
ՀԱՂԹԱԿԱՆԻՑ ՈՂԲԵՐԳԱԿԱՆԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄՔՆ Է. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հաղթականից ողբերգականի վերածված սեպտեմբեր ամիսն այս իշխանության գործունեության դեմքն է` ուրացման, պարտվողականության, փախուստի ու կեղծիքի, որը մշտապես հետապնդելու է նրան:
5 տարվա մեջ այսքան պարտություն` ռազմականից մինչև դիվանագիտական, իր տեսակի մեջ լրիվ եզակի երևույթ է, որը տրված է միայն փաշինյանական կաբինետին:
Իշխանության` օրվա ագրեսիվ և կեղծարար քարոզչությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնդիր է դրված առավելագույնս «սվաղել» իրականությունը, ինչը ակնհայտորեն չի ստացվելու»։