
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՄԵՐՁԱԿԱ ՇՐՋԱՊԱՏՆ ԻՍԿԱՊԵՍ ԻՐԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐ, ԵՎ ԽՈՍՔԸ ՄԻԱՅՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏՆԻ «ԱՆԿՈՂՆԱՅԻՆ» ԳՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՉԷ. Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանը գրում է. «Փաշինյանը և նրա մերձակա շրջապատն իսկապես իրեն դրսեւորում է որպես խուլիգաններ, և խոսքը ոչ միայն վարչապետի հայտնի «անկողնային» գրառման մասին է, այլև, օրինակ, Ազգային ժողովում նրա ու նրա զինակիցների վարքի մասին: Կամ՝ հիշենք Տեր-Պետրոսյանի՝ Մայր Աթոռ այցելելու կապակցությամբ ՔՊ-ականների մեկնաբանությունները. դա այն լեզուն չէ, որով պետական բարձրաստիճան գործիչները պետք է խոսեն երկրի առաջին նախագահի մասին։
Ժամանակին մարդիկ թեթեւ հեգնանքով էին վերաբերվում առաջին նախագահի ռաֆինացված, ակադեմիական լեզվին: Բայց հիմա ես մտածում եմ, որ պետական մակարդակով այդպիսի լեզվով խոսելը կարեւոր է: Դա միայն առաջին հայացքից է երկրորդական հարց թվում: Բայց լեզուն շատ բաների ցուցիչ է»: