• am
  • ru
  • en
Версия для печати
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍՊԱՐԱՊԵՏ․ Տիգրան Աբրահամյան 05.03.2025

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍՊԱՐԱՊԵՏ․ Տիգրան Աբրահամյան

Վերջին 3 տասնամյակներում Վազգեն Սարգսյան անուն/ազգանունը մշտապես դիտարկվել է բանակի ու բանակաշինության կողքին:

Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ, որտեղ յուրաքանչյուրը` շարքայինից մինչև գեներալ, գիտեր իր անելիքը, գիտակցում էր իր առաքելության կարևորությունը և գիտեր, թե ինչու է հենց ինքը բանակի մի մասնիկը:

Այս տարիների ընթացքում ինչ ասես, որ չեղավ մեր հետ, ովքեր ասես չփորձեցին կոտրել և արմատախիլ անել երկրի թիվ մեկ ինստիտուտը, սակայն 90-ականների ցեմենտված գաղափարախոսությունը և ներդրված կյանքերը իմունիտետ, ըստ այդմ` առողջ ծիլեր են պահպանում բանակի վերածննդի ու բանակն իր ճիշտ հուն վերադարձնելու համար:

Ծնունդդ շնորհավոր ՍՊԱՐԱՊԵՏ:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան
past.am