
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ ԵՎ ԱՅՆ ԲԱՑ ԿԼԻՆԻ․ Ալիև
Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, թե Հայաստանին զինելը միայն նոր լարվածություն է բերելու։
«Մենք սա չենք ուզում:Հայաստանում ֆաշիստական պետություն է ձևավորվել։ Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չկա»,- ասել է Ալիևը։