• am
  • ru
  • en

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՍԱՀԱՏ ԲՌՆԿՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՀԱՅԵՐԸ 300 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՋԱՐԴԵՑԻՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՎ ՊԱՐՍԻԿՆԵՐԻՆ 02.07.2024

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՍԱՀԱՏ ԲՌՆԿՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՀԱՅԵՐԸ 300 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՋԱՐԴԵՑԻՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՎ ՊԱՐՍԻԿՆԵՐԻՆ

XVIII դարի սկիզբը հայ մեծ ժողովրդի պատմության ծանրագույն էջերից մեկն է։

Քրիստոնեական Հայաստանը զավթված և բաժանված էր երկու հարևան իսլամական տերությունների՝ սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև և վերածվել էր մարտադաշտի իրար հետ մրցակցող այդ երկու տերությունների միջև։

Սակայն հայերն իրենց պետությունը վերականգնելու հույսը չէին կորցնում։ Եվ դրա համար անխոնջ գործադրում էին բոլոր ջանքերը։

1723թ. հայերը, տպավորված Պետրոս 1-ինի կասպյան արշավանքով, հզոր հակապարսկական ապստամբություն բարձրացրին հարավային Սյունիք նահանգում։ Բարիք էր, որ բուն Իրանում այդ ժամանակ ներքին քաշքշուկներ էին տեղի ունենում, և կենտրոնական իշխանությունը բավական թուլացած էր։

Սյունեցիների ազատության հուսահատ պոռթկմանն աջակցեցին նաև արցախահայերը (Լեռնային Ղարաբաղի հայերը)։

1.png

Ապստամբության կենտրոնը ժամանակակից Հայաստանի քարտեզին


Սյունեցիներին մարտի հանեց լեգենդար զինվորական, մելիք Դավիթ Բեկը, որը մինչ այդ ծառայում էր վրացական բանակում։ Արցախցիների հրամանատարն էր հոգևորական մելիք Եսայի Հասան-Ջալալյանը։ Հայ ապստամբների ընդհանուր հրամանատարությունը ստանձնել էր տաղանդավոր զորահրամանատար Մխիթար Սպարապետը։

Ապստամբներն իրենց կենտրոն դարձրին Հալիձորի ամրոցը հարավային Հայաստանում։ Նրանք հաղթեցին պարսիկներին։ Սակայն այստեղ նրանց ազատության դեմ ոտնձգեցին օսմանյան թուրքերը։ Եվ նույնպես ջախջախվեցին...

2.png

Դավիթ Բեկ. Նկարչի կտավը


Մի խոսքով՝ հայերը հաջողեցին հաղթել թե՛ պարսիկներին, թե՛ թուրքերին՝ Մերձավոր Արևելքի այն ժամանակվա ուժեղագույն բանակներին։

Այսպես, 70 հազարանոց թուրքական զորքը գլխովին ջախջախվեց հայերի կողմից Հալիձորի ճակատամարտում՝ ի հաշիվ Մխիթար Սպարապետի համեմատաբար ոչ մեծ բանակի հմուտ մարտավարական հնարքի։

3.png

Հալիձորը՝ ապստամբության սիրտ


Աստամբներն այն ժամանակ ազատագրեցին մի շարք մեծ հայկական քաղաքներ՝ Կապանը, Օրդուբադը, Մեղրին։ Մտան հայկական հնագույն Նախիջևան։ Թվում էր, թե Հայաստանը շուտով կհառնի մոխիրներից։

Բայց, ավաղ, հայերին այն ժամանակ վիճակված չէր ազատագրել իրենց հողը։ Պարզապես վիճակված չէ՛ր։

Պետրոս 1-ինը օգնության չեկավ հայերին։ Նրան գահին փոխարինելու եկած կայսրուհի Եկատերինա 1-ինը ապստամբած հայերին նույնպես օգնության չեկավ՝ անպատասխան թողնելով նրանց օգնության խնդրանքը։ Ծեր Դավիթ Բեկը վախճանվեց 1728թ.։ Այնուհետև մահկանացուն կնքեց նաև Եսայի Ջալալյանը։

4.png

Դավիթ Բեկի հուշարձանը հայկական Կապան քաղաքում


Մխիթար Սպարապետը, հիանալի զինվորական լինելով, ցավոք, պատշաճ դիվանագիտական տաղանդ չուներ։ Նա չկարողացավ իր շուրջը համախմբել բոլոր հայերին։ Եվ Խնձորեսկ ամրոցում դավաճանաբար սպանվեց վարձու մարդասպանի կողմից... Իսկ Հալիձորը դավաճանները հանձնեցին օսմանցիներին։

Հայերն այն ժամանակ չկարողացան վերստեղծել իրենց պետությունը։ Սակայն Մխիթար Սպարապետի, Դավիթ Բեկի, Եսայի Ջալալյանի անունները մինչ այժմ հիշվում են հայ ժողովրդի մեջ։ Նրանք իրենց հայրենակիցների համար դարձել են իսկական ազգային հերոսներ։

5.png

Մխիթար Սպարապետի վերջին հանգրվանը


Հերոսների մասին Հայաստանում գրվել է հանրահայտ վեպը, նկարահանվել «Հուսո աստղ» պատմական ֆիլմը՝ հիանալի դերասան Արմեն Ջիգարխանյանի դերակատարմամբ Մխիթար Սպարապետի գլխավոր դերում։

6.png

dzen.ru